Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Ինտեր»-ին
ՍպորտՀայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ բերեց «Ինտեր»-ին «Լեչչե»-ի դեմ Սերիա Ա-ի 26-րդ տուրի խաղում։ Թիմը երկար ժամանակ չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, և ամեն ինչ գնում էր դեպի գոլազուրկ ոչ-ոքի։ Սակայն 60-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Մխիթարյանը, իսկ արդեն 75-րդ րոպեին նա խփեց հաղթական գոլը։ Մխիթարյանի համար սա մրցաշրջանում երկրորդ գոլն էր։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վստահ առաջատար է առաջնությունում՝ 10 միավորով առաջ անցնելով «Միլան»-ից (ընդ որում «Միլանը» ունի մեկ խաղ պակաս)։