Նախկին զինվորական դատախազը նախնական տվյալով ինքնասպանություն է գործել. մանրամասներ
ՀասարակությունԸստ նախնական վարկածի ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը Ազգային բյուրո պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ)-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի աներձագն էր։
Ըստ կայքի՝ նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024թվականին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, այսօր հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը: