46 տարում առաջին անգամ նվաճել են Օլիմպիական ոսկի
ՍպորտՄիլանում՝ «Սանտա Ջուլիա» մարզադաշտում տեղի է ունեցել հոքեյի Օլիմպիական եզրափակիչ հանդիպումը Միացյալ Նահանգների եւ Կանադայի թիմերի միջեւ։ Հաղթել է ամերիկյան հավաքականը՝ 2:1 հաշվով՝ օվերթայմում։ Սա առաջին օլիմպիական ոսկին էր, որը ամերիկյան հավաքականը կարողացել է նվաճել հոքեյում՝ վերջին 46 տարվա ընթացքում։ Վերջին անգամ ամերիկյան հավաքականը «ոսկի» նվաճել էր 1980 թվականի Խաղերի ժամանակ։ Օվերթայմն ընթացել է «երեքը երեքի դիմաց» ֆորմատով։ «Ոսկե» տափօղակը օվերթայմի առաջին րոպեներին հարվածել է ամերիկյան թիմի հարձակվող Ջեք Հյուզը՝ դարձնելով ամերիկացի հոքեյիստներին Օլիմպիական ոսկե մեդալակիրներ։ Կանադայի թիմը արժանացել է արծաթե մեդալի։ Բրոնզե մեդալը բաժին է հասել Ֆինլանդիային։