Ճապոնիայում մերկ փառատոնին հրմշտոց է տեղի ունեցել․ կան վիրավորներ
ՄիջազգայինՃապոնիայի Օկայամա քաղաքի Սաիդայջի Կաննոնին տաճարում անցկացվող Հադակա Մացուրի (մերկ փառատոն) փառատոնի վեց մասնակից վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։ Վեցից երեքը անգիտակից վիճակում են եղել, երբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։ Օկայամա նահանգի ոստիկանությունը հետաքննում է միջադեպի մանրամասները։
Փառատոնի ժամանակ տաճարի գլխավոր դահլիճում մոտ 10,000 կիսամերկ տղամարդ, հագած միայն ֆունդոշի՝ ավանդական ճապոնական ներքնազգեստ, կատաղի պայքարում են երկու Շինգիի (Աստծո փայտիկներ) համար։ Ըստ ավանդույթի՝ փառատոնի ավարտին փայտիկները բռնած յուրաքանչյուր մարդ կօրհնվի հաջողությամբ։
Փառատոնը ճանաչվել է որպես Ճապոնիայի կարևոր ոչ նյութական մշակութային արժեք։