Վրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի կառավարությունը հրամանագիր է արձակել, որով հաստատվում են աշխատանքային միգրանտներին և ինքնազբաղված օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի իրավունքի տրամադրման կանոնները։ Հրամանագիրը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է 1tv.ge-ն:
Կառավարության որոշմամբ՝ մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիներին մարտի 1-ից կարգելվի աշխատել առաքման ծառայությունների, ուղևորափոխադրումների և զբոսավարման ծառայությունների մատուցման ոլորտներում։
Հետևեք մեզ՝ այստեղ