Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Մեծ վշտով տեղեկացանք, որ մահացել է հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը:
Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ:
Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ օպերային արվեստի պատմության մեջ:
Օպերային թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»:
Օլգա Գաբայանն 85 տարեկան էր: