Բրազիլիայի ֆուտբոլային Կոնֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել Կարլո Անչելոտիի հետ, որով նա կդառնա ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչն աշխարհում։ Համաձայն միջազգային սպորտային մամուլում տեղ գտած տեղեկությունների, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 40 միլիոն եվրո։
Ընթացիկ պայմանագիրը ներառում է նաեւ 5 միլիոն եվրոյի բոնուս, եթե հավաքականը հաղթի այս տարի կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։ Անչելոտին, հիշեցնենք, որ բրազիլական հավաքականը մարզում է 25 թվականի մայիսից։ Նա նաեւ գլխավորել է իտալալական «Միլանը», Մադրիդի «Ռեալը», թուրինյան «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, մյունխենյան «Բավարիան», «Էվերտոնը» եւ «Նապոլին»