Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում
ՀասարակությունՓետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղու, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ անձրև։
Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։