ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Խաղաղության խորհրդում» ընդգրկված խորհրդականները քննարկեում են «սթեյբըլքոյն» անվանումով նոր թվային արժույթի թողարկումը։ Դա արվելու է Գազայի համար։ Նոր թվային արժույթը ապահովված է լինելու ամերիկյան դոլարով։ Այս մասին հայտնում է Financial Times բրիտանական պարբերականը։ Նախաձեռնությունը դեռեւս գտնվում է նախնական փուլում։ Եթե դա կյանքի կոչվի, ապա Գազայի հետպատերազմական վերականգնման համար առաջին անգամ կկիրառվի թվային արժույթը։
Համաձայն պարբերականի, այդ թվային արժույթով կկարողանան իրականացվել թվային վճարումներ։ Գազայում «սթեյբըլքոյնը» արժութային փոխանակումների գործառնություններում չի կիրառվի։ Նախագիծը կկառավարվի «Խաղաղության խորհրդի» եւ Գազայի ժամանակավոր տեխնոկրատ վարչակազմի կողմից։ Նշենք, որ ներկայումս անկլավը գտնվում է սնանկացած եւ ավերված վիճակում։