Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը


«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ փետրվարի 25-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը: 

Առաջնախաղին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը և պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ Սիմոն Աբգարյանը։ 

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման բեմադրությունը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում մշակութային կյանքի իրադարձություններից է: Նախագծի իրականացման հիմքերը դրվել են դեռևս երկու տարի առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Ֆրանսիա կատարած այցի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստան այցելության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում:

«Համագործակցությունը միտված էր Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապերի խորացմանն ու ամրապնդմանը, համատեղ նախագծերի զարգացմանն ու հանրահռչակմանը: Առաջին քայլը եղավ Սիմոն Աբգարյանի ստեղծագործական խմբի այցելությունը Հայաստան, որի ընթացքում նա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրեց իր հեղինակած և բեմադրած «Էլեկտրան՝ գետնախորշերից» պիեսը: Հունական ողբերգության մոտիվներով գրված այս պիեսն արժանացել է «Մոլիերի» երեք մրցանակի՝ «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում: Հիմա մեզ սպասում է Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի հետ համագործակցությամբ: Ուրախ եմ մեր դերասանների համար՝ Սիմոն Աբգարյանի հետ աշխատելու հնարավորության համար: Այս համագործակցությունը կնպաստի մշակութային երկխոսության խորացմանը և արվեստագետների միջև ստեղծագործական կապերի ամրապնդմանը»,- նշել է նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 

Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքավ՝ Սիմոն Աբգարյանի հետ հանդիպումը երկար սպասված էր: Առաջին անգամ Սիմոն Աբգարյանին հանդիպել է 2021 թվականին, երբ Մոսկվայում մասնակցում էին Ա․ Պ․ Չեխովի անվան թատերական փառատոնին, սակայն մեծ արվեստագետի հետ ծանոթությունը կայացել է ավել ուշ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի մասնակցությամբ. այդ հանդիպմամբ՝ հիմք է դրվել ստեղծագործական համագործակցության. «Սկսվեց երազանքի ճանապարհը, համատեղ աշխատանքը: Ինձ համար իրականում ամենամեծ իրադարձությունն այն է, որ Սիմոն Աբգարյան դրամատուրգը Հայաստանում բեմադրություն է արել: Պիեսը թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, կազմվել է նաև Սիմոն Աբգարյանի պիեսների գիրքը: Կցանկանայի նաև հետագայում ինքս բեմադրել նրա պիեսներից»,- նշել է Նարինե Գրիգորյանը և պատմել նաև Սիմոն Աբգարյանի հետ աշխատանքի մասին։

Պիեսի Հեղինակ Սիմոն Աբգարյանն անդրադարձել է հայաստանյան թատրոների հետ իր համագործակցությանն ու առաջիկա ծրագրերին։

Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսականի» կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։ Ներկայացման հերոսուհին՝ Դինահը, որը քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, հավատարիմ է իր ընտանիքին, սեփական արմատներին։ Ներկայացման բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում՝ շաբաթ օրը։ Հերոսները պաշտպանում են իրենց ճշմարտությունը և սպասում կիրակի օրվան՝ հոգևոր հարությանը։

Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան (Ֆրանսիա), երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել (Ռուսաստան), երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի, զգեստները՝ Թամարա Բարոյանի, լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան, գրիմ՝ Անուշ Բարոյան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն Մանվելյան
Ամենադիտված