Գերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքը
ՄիջազգայինՓետրվարի 27-ին Գերմանիայում սկսվում է երկօրյա գործադուլ, որն, ինչպես սպասվում է, կաթվածահար կանի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կառաջացնի քաոս փոխադրումների համակարգում՝ ազդելով միլիոնավոր ուղևորների վրա։
Տրանսպորտի ոլորտի աշխատողները 48-ժամյա գործադուլի մասին հայտարարել են՝ աշխատավարձերի և աշխատանքային պայմանների վերաբերյալ բանակցությունների դադարեցման ֆոնին։
Գործադուլը կազդի քաղաքային ավտոբուսների, տրամվայների և մետրոյի գնացքների երթևեկության վրա Գերմանիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Բեռլինի և Համբուրգի նման խոշոր քաղաքներում։
Գործադուլի մասին հայտարարել է 150 տրանսպորտային ընկերության մոտ 100000 աշխատողի ներկայացնող «Վերդի» արհմիությունը՝ ամենամյա բանակցությունների ընթացքում ճնշումը մեծացնելու համար։
Այս քայլով նրանք փորձում են հասկացնել գործատուներին, որ հասարակական տրանսպորտի համակարգը չի կարող շարունակել աշխատել երկարաժամկետ հեռանկարում, եթե չբարելավվեն աշխատանքային պայմանները: