Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ անցումային խաղերը, որոնց արդյունքներով վերջնականապես հայտնի դարձան Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:
Անցումային խաղերի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին «Նյուքասլը», Մադրիդի «Ատլետիկոն», «Բուդյո-Գլիմտը», Լևերկուզենի «Բայերը», ՊՍԺ-ն, «Գալաթասարայը», Մադրիդի «Ռեալն» ու «Ատալանտան»:
Ավելի վաղ ընդհանուր փուլի արդյունքներով միանգամից 1/8 եզրափակիչ էին դուրս եկել «Բարսելոնան», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան»:
Մրցաշարի նոր ձևաչափով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնի են 1/8 եզրափակչի հավանական զույգերը.
- ՊՍԺ — «Բարսելոնա» / «Չելսի»
- «Գալաթասարայ» — «Լիվերպուլ» / «Տոտենհեմ»
- «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» / «Մանչեսթեր Սիթի»
- «Ատալանտա» — «Արսենալ» / «Բավարիա»
- «Նյուքասլ» — «Չելսի» / «Բարսելոնա»
- «Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ» / «Լիվերպուլ»
- «Բուդյո-Գլիմտ» — «Մանչեսթեր Սիթի» / «Սպորտինգ»
- «Բայեր» — «Բավարիա» / «Արսենալ»
1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա վաղը՝ փետրվարի 27-ին: Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Այս փուլի հանդիպումները կանցկացվեն 2026 թվականի մարտի 10-11-ին և 17-18-ին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
Հետևեք մեզ՝ այստեղ