Կոնֆերենցիաների լիգա․ հայտնի են 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 27-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս էին եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցումային փլեյ-օֆֆում պարզեցին վերջին 8 ուղեգրերի հասցեատերերին։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
- «Քրիստալ Փելաս» — «ԱԵԿ Լառնակա»
- «Սիգմա» — «Մայնց»
- «Լեխ Պոզնան» – «Շախտյոր Դոնեցկ»
- «Սամսունսպոր» — «Ռայո Վալեկանո»
- «ԱԶ Ալկմար» — «Սպարտա Պրահա»
- «Ցելյե» — «ԱԵԿ Աթենք»
- «Ֆիորենտինա» — «Ռակով»
- «Ռիեկա» — «Ստրասբուր»
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 19-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ