Մարտի 3-ին լուսնային ամբողջական խավարում է լինելու
LifeՄարտի 3-ին տեղի է ունենալու Լուսնի լրիվ խավարում։ Այս ընթացքում միաժամանակ կլինի և լիալուսին, և լուսնի խավարում։ Այս աստղագիտական երևույթը տեղի է ունենում տարեկան միջինը երկու անգամ։ Այս լիալուսինը կոչվում է արյունոտ լուսին՝ լուսնի վառ կարմիր գույնի պատճառով։
Աստղագիտական իրադարձության ընդհանուր տևողությունը կկազմի 5 ժամ 39 րոպե։ Լրիվ փուլը կտևի 58 րոպե 19 վայրկյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:04-ից մինչև 15:03-ը։ Այս ընթացքում լուսինը ամբողջությամբ կգտնվի Երկրի ստվերում և կստանա բնորոշ կարմրավուն երանգ։ Starwalk.space-ի հաղորդմամբ՝ խավարման առավելագույն փուլը սպասվում է Մոսկվայի ժամանակով ժամը 14:33-ին։