ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոց Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News


Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում

Հասարակություն

 

  • Ամերիաբանկն այս կամ այն ​​կերպ ներգրավված է Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր խոշոր կորպորատիվ նախագծում
  • Միաժամանակ, այն միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները համարում է Հայաստանի տնտեսության ողնաշարը

4.5 միլիարդ ԱՄՆ դոլար կազմող իր վարկային պորտֆելով՝ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար հաստատությունն է։

Որպես Հայաստանի խոշորագույն վարկատուն` կայացած թվային ենթակառուցվածքներով և ռիսկերի արդյունավետ կառավարման համակարգով, Ամերիաբանկը վստահելի գործընկեր է բազմաթիվ սփյուռքահայերի համար, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել և ներդրումներ կատարել Հայաստանում։ Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայացնում է բանկի կայացման ուղին։

- Ինչպե՞ս է Ամերիաբանկը դարձել Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը։

- Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է։ Ամենասկզբից մենք առանձնացանք նրանով, որ մեր գործունեության հիմքում դրեցինք հաճախորդների կարիքները։ Ամերիաբանկը Հայաստանում առաջիններից էր, որ բանկային գործունեության մեջ ներդրեց իսկապես հաճախորդակենտրոն մոտեցում՝ հիմնված ուշադիր լսելու, իրական կարիքներն ու խնդիրները հասկանալու և պրոդուկտներն ու ծառայություններն այդ կարիքների ու խնդիրների շուրջ մշակելու վրա։

Ժամանակի ընթացքում զարգացնելով այս մոտեցումը՝ մենք բռնեցինք թվայնացման ուղին։ Այդ ուղու ամենավաղ փուլերում մենք սկսեցինք ներդրումներ իրականացնել սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի, թվային պրոդուկտների և էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել բանկային ծառայությունների անխափան մատուցումը և հասանելիությունը։ Մեզ համար թվային բանկինգը կարևոր է ոչ միայն արդյունավետության տեսանկյունից. այն նաև ներառականության և ինտեգրման գործիք է։ Այսօր թվային լուծումները մեզ թույլ են տալիս սպասարկել հաճախորդներին Հայաստանի ողջ տարածքում և արտերկրում, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչներին և միջազգային ներդրողներին։ Մենք ունենք ընդամենը 28 մասնաճյուղ, սակայն ներկայում սպասարկում ենք Հայաստանի չափահաս (15+ տարեկան) բնակչության ավելի քան 30%-ին։ Սա խոսում է մեր թվային ծառայությունների լայն հասանելիության մասին։

- Ինչպե՞ս է զարգացել Ամերիաբանկի մշակույթը։

- Ամերիաբանկի մշակույթը զարգացել է բանկի ինստիտուցիոնալ աճին համընթաց։ Երբ ես միացա բանկին, թիմում կար ընդամենը 30 աշխատակից։ Այսօր նրանց թիվը 2400-ից ավել է։ Կազմակերպության աճին համընթաց միասնականությունը, վստահությունը և ընդհանուր նպատակները պահպանելը լուրջ և հետևողական ջանքեր է պահանջել։ Մի քանի տարի առաջ մենք վերանայեցինք և վերաձևակերպեցինք մեր առաքելությունն ու արժեքները՝ նպատակ դնելով դուրս գալ ավանդական բանկի սահմաններից և դառնալ տեխնոլոգիական հաստատություն, որի գործունեության կենտրոնում բոլոր շահագրգիռ կողմերի կարիքներն են։

Մեր մշակույթը հիմնված է ներառականության և մարդկանց արժանիքների վրա. մենք գնահատում ենք թիմի յուրաքանչյուր անդամի անհատականությունն ու ներդրումն ընդհանուր գործում։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք կատարում հաղորդակցության, աշխատակիցների ինտեգրման, վերապատրաստման, նրանց մոտ առաջնորդության հմտությունների զարգացման և ներքին երկխոսության ձևավորման ուղղությամբ՝ ապահովելու համար մեր արժեքների հետևողական կիրառումն ամբողջ կազմակերպությունում։

- Ո՞ր ոլորտներում է գործում բանկը։

- Մենք ունիվերսալ բանկ ենք և ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում։ Մենք սպասարկում ենք նաև տնային տնտեսություններին։ Թե՛ կորպորատիվ, թե՛ մանրածախ ոլորտներում երկրի խոշորագույն վարկատուն լինելը հսկայական պատասխանատվություն է, որը մենք ուրախությամբ ստանձնել ենք։ Մեր պորտֆելում ամենամեծ մասնաբաժիններն ունեցող ոլորտներն են շինարարությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը և առևտուրը։

Կորպորատիվ կամ ենթակառուցվածքային խոշոր նախագծեր գնահատելիս մենք առաջնորդվում ենք խիստ չափանիշներով։ Հիմնականում հաշվի ենք առնում ներդրողի հեղինակությունը, փորձը և կարողությունները, ինչպես նաև առևտրային տեսանկյունից նախագծի կենսունակությունը և ներդրումը տնտեսական զարգացման մեջ։ Նույնքան կարևոր են թափանցիկությունը և ԲՍԿ (ESG, Բնապահպանական և սոցիալական կառավարման) սկզբունքների պահպանումը։ Թե՛ ներդրողը, թե՛ նախագիծը պետք է համապատասխանեն Ամերիաբանկի ESG նվազագույն չափանիշներին, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

- Որպես Հայաստանի խոշորագույն վարկատուն՝ ի՞նչ գործոններ եք հաշվի առնում ՄՓՄՁ-ներին ուղղված լուծումներ մշակելիս։ 

- ՄՓՄՁ-ները Ամերիաբանկի առանցքային ուղղություններից են։ Մենք համարում ենք, որ դրանք մեր տնտեսության հիմքն են և խիստ անհրաժեշտ` մարզերի հավասարաչափ զարգացման համար։ Մեր ծառայություններն ուղղված են ՄՓՄՁ-ների կարիքների բավարարմանը, և մենք պարբերաբար հետազոտություններ ենք իրականացնում` այդ կարիքներն ավելի լավ հասկանալու համար։ Մենք նաև առաջարկում ենք անհատականացված ֆինանսական պրոդուկտներ, որոնք մշակվել են բազմաթիվ միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ։ Դրանք ներառում են կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների, կանաչ և մաքուր էներգիա արտադրող ՓՄՁ-ների, երիտասարդների ֆինանսավորման և այլ ծրագրեր։ Հպարտ ենք, որ վայելում ենք նորաստեղծ ընկերությունների ավելի քան 30%-ի վստահությունը, որոնք իրենց առաջին հաշիվը բացում են մեզ մոտ։

Մենք վայելում ենք զարգացման ֆինանսավորման բազմաթիվ կազմակերպությունների վստահությունը, հանդիսանում ենք նրանց գործընկերը։ Նախորդ տարի այս ուղղությամբ կնքել ենք շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքներ։

Ընդհանուր առմամբ, այս համագործակցությունները խթանում են կայուն ներդրումները, ուժեղացնում ՄՓՄՁ-ները և նպաստում երկարաժամկետ տնտեսական կայունությանն ու ներառական աճին։ Ամերիաբանկն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել կանանց պատկանող և նրանց կողմից ղեկավարվող բիզնեսներին` մի սեգմենտի, որը կայուն աճ է արձանագրում։ Բանկի հետ հարաբերություններում այս ընկերություններին բնորոշ է պատասխանատվության բարձր մակարդակ և թափանցիկություն, ինչը նրանց դարձնում է արժեքավոր հաճախորդ։ Հատուկ ուշադրություն է դարձվում մարզային հաճախորդներին և նոր վարկառուներին։

- Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ԱՄՆ ներդրողներին՝ մասնավորապես Ամերիկայի հայկական Սփյուռքին։

- Հայաստանն առաջարկում է հիանալի պայմաններ կյանքի և գործարարության համար։ Միջազգային հիմնական քարտերը` Visa-ն, MasterCard-ը և որոշ American Express քարտեր, լայն կիրառում ունեն։ Անխափան գործում են թվային դրամապանակները, օրինակ` Apple Wallet-ը, իսկ բանկոմատներն ու առևտրային ենթակառուցվածքներն ապահովում են հարմարավետ և հուսալի սպասարկում երկրի ողջ տարածքում։ Չնայած վերջին տարիները լի էին մարտահրավերներով՝ տարածաշրջանում կայունության վերահաստատմանը զուգահեռ ստեղծվել են նոր հնարավորություններ։ Տաղանդավոր և կրթական բարձր մակարդակ ունեցող իր մասնագետներով, առողջապահական ուժեղ համակարգով և աճող զբոսաշրջությամբ՝ Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի ներդրումներ ներգրավելու և տարածաշրջանային կենտրոն դառնալու համար։

Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Եղեգնաձորում
Ամենադիտված