«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ


Եղբայրներից մեկը պարանոցից բռնելով չեզոքացրել է դիմադրությունը, մյուսը՝ դանակի հարվածներ հասցրել, ապա՝ հետապնդել տուժողին և շարունակել դանակի հարվածներ հասցնել․ Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները

Հասարակություն

Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին եղբայրներ են։ 

Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։  Համացանցում տարածված կադրերից երևում է, որ  երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել, ըստ հրապարակման, վիճաբանությունը ծագել էր, երբ սպանություն կատարող անձը Գինու փառատոնի օրը հայհոյել է հավատացյալներին, ինչը վրդովմունք էր առաջացրել, Սարգիսը չէր լռել։ Նշենք, որ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Սարգիս Զեյնալյանն Արտակ Զեյնալյանի ազգականն է։

Սպանության մեջ մեղադրվողները եղբայրներ են՝ 42-ամյա Աշոտ և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցները։  «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Սոխրանյանցները, Հայկ Սուքիասյանից տեղեկանալով, որ Սարգիս Զեյնալյանը գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, գնացել են այդտեղ, որտեղ մոտեցել են այնտեղ կանգնած Սարգիս Զեյնալյանին և նրա հետ գտնվող Սլավիկ Թորոսյանին, փորձել են շեղել նրանց ուշադրությունը և հարվածներ հասցնել։ Մասնավորապես, Բենիամին Սոխրաբյանցը մոտեցել է նրանց, ձեռքով երկար բարևել և ներկայացել, որի ընթացքում, Աշոտ Սոխրաբյանցը, օգտվելով Սարգիս Զեյնալյանի և Սլավիկ Թորոսյանի կողմից իրեն ուշադրություն չդարձնելու հանգամանքից, գրպանից հանել է դանակը և դրանով առնվազն ութ անգամ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի և որովայնի հատվածին, որի ընթացքում Բենիամին Սոխրաբյանցը, ցանկանալով չեզոքացնել Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և հեշտացնել դրա կատարումը, տեսնելով առաջին հարված հասցնելը՝ բռնել է երիտասարդի պարանոցից, քաշել հետ՝ այդպիսով չեզոքացնելով Սարգիս Զեյնալյանի դիմադրությունը և Աշոտ Սոխրաբյանցին հնարավորություն տվել անխոչընդոտ հարվածել Սարգիս Զեյնալյանի կրծքավանդակի հատվածին, գցել գետնին և շարունակելով վերջինի դիմադրությունը չեզոքացնելուն ուղղված գործողությունները՝ բարձրանալու ընթացքում ոտքով հարվածել նրան, բացի այդ, մի կողմ է քաշել Սլավիկ Թորոսյանին՝ դեպքին չմիջամտելու և իրենց գործողությունները չխոչընդոտելու համար:

Այս ամենից հետո  24-ամյա երիտասարդը փորձել է խուսափել Աշոտ Սոխրաբյանցի հարվածներից և    վազելով գնացել է կանգառի դիմացի մաս, իսկ Աշոտ Սոխրաբյանցը գնացել է նրա հետևից և ևս չորս անգամ դանակով հարվածել Սարգիս Զեյնալյանի կենսական կարևոր օրգանների հատվածին։ Ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից Սարգիս Զեյնալյանը մահացել է:

Բացի այդ, Աշոտ   Սոխրաբյանցը 2025 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում , Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20-1րդ շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ ինքնաշեն եղանակով սահմանափակ խոցելիության հրազենի ձևափոխված «BLOW TR 914 02 AUTO»  տեսակի 9մմ տրամաչափի ազդանշանակային ատրճանակը: Բենիամին Սոխրաբյանցը կանգառի հետնամասից հափշտակել է Սարգիս Զեյնալյանի մոտից գետնին ընկած՝ փամփշտատուփը և դրանում գտնվող սահմանափակ խոցելիության հրազենի համար նախատեսված, թվով 5 հատ 9 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները: Սոխրաբյանցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։  Քրեական գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։  

Նշենք, որ երկու եղբայրներն էլ դատվածություն ունեցել են, նրանցից մեկը վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ էր հասցրել, մյուսը՝ Աշոտը, դատվածություն է ունեցել սպանության համար։

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ
Ամենադիտված