Հրաձգության ԵԱ. շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց թիմը դարձավ ոսկե մեդալակիր
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի առաջնության շարժվող թիրախ մրցաձևում Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձավ ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Հայաստանը կրկին մեդալաներ է նվաճում Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային 4-րդ օրը շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Գոհար Հարությունյանը (370 միավոր):
Տղամարդկանց թիմը` Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը, Գոռ Խաչատրյանը դարձան թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն է (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):
Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն է (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):
Հետևեք մեզ՝ այստեղ