2026 թվականի հունվարին ռուսական ընկերությունները ստիպված են եղել դիմագրավել աննախադեպ մեծ ծավալի DDoS հարձակումների, որոնց հզորությունը առանձին դեպքերում հասել է 2 Տբիտ/վրկ կամ նույնիսկ մոտեցել 3 Տբիտ/վրկ-ի։ Այս մասին հայտնում են կիբերանվտանգության ոլորտում աշխատող StormWall ընկերությունից։ Դեռեւս մեկ տարի առաջ նմանատիպ հարձակումները համարվել են եզակի համաշխարհային ռեկորդներ, սակայն ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է։
Համաձայն ցանցային սպառնալիքների մոնիթորինգի տվյալների, հունվարին ցանցային կիբերհարձակումների ընդհանուր սանդղակը գերազանցում է 2 Տբիտ/վրկ սահմանը։ Հիմնական հարվածը իրենց վրա վերցրել են հեռահաղորդակցության ընկերությունները, նաեւ՝ ֆինանսական կազմակերպությունները՝ բանկերը, վճարումային համակարգերը, ռիթեյլերները, մարկետփլեյսները, ժամանցային արդյունաբերության ընկերությունները։ Հետեւանքներն էլ եղել են բավական լուրջ․ որոշ ընկերությունների աշխատանքում արձանագրվել են խաթարումներ։