Կասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ճապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար


Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի շուրջ ծավալվող ռազմական զարգացումները շարունակում են լարված պահել ամբողջ տարածաշրջանը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն և ներգրավել նոր դերակատարների։ Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից, իսկ պատերազմի ընթացքը բավականին ինտենսիվ է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ներկայումս արդեն կարելի է խոսել լայնածավալ պատերազմի իրականության մասին։

«Մենք առերեսվում ենք լայնածավալ պատերազմի իրականության հետ, և այն միտում ունի գնալով ընդգրկելու նաև այլ դերակատարների։ Մասնավորապես, Նախիջևանում արձանագրված ԱԹՍ-ների միջադեպը քարոզչական տիրույթում առնվազն այս պահին նաև Ադրբեջանին է ներկայացնում որպես Իրանի դեմ պատերազմի մասնակից»։

Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է գալիս միայն մեկ ուղղության շրջանակից։ Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ իրականացված հարվածները կարող են խնդիրներ ստեղծել այդ ռազմակայանների օգտագործման համար։

«Իրանական հարձակումները Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա, ամենայն հավանականությամբ, խնդիրներ են առաջացրել այդ ռազմակայանների օգտագործման հետ։ Ֆրանսիայի կողմից իր ռազմակայանները Միացյալ Նահանգներին տրամադրելու քայլը հավանաբար պայմանավորված է նրանով, որ ամերիկյան որոշ ռազմակայաններ ժամանակավորապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը»։

Միևնույն ժամանակ Իրանի ներսում պետական կառավարման համակարգը շարունակում է գործել՝ նույնիսկ բարդ պայմաններում։

«Իրանի ներսում ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգը, չնայած երկրի առաջին դեմքի զոհվելուն, շարունակում է գործել բավականին արդյունավետ»։

Ներքին զարգացումների մեջ փորձագետը առանձնացնում է նաև քրդական գործոնի ակտիվացման հավանականությունը։

«Կա որոշակի զարգացում նաև քրդական գործոնի ակտիվացման հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե քրդերը հարձակվեն և ցամաքային գործողություններ իրականացնեն Իրանի դեմ, ապա ինքը կաջակցի և կհովանավորի նրանց»։

Ըստ իրանագետի՝ պատերազմի ընթացքը շարունակում է մնալ շատ ակտիվ, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ «Պատերազմը ընթանում է շատ ինտենսիվ կերպով, փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանցիները պնդում են, որ օգտագործել են իրենց ունեցած հրթիռները»,- նկատում է Ոսկանյանը։

Հրթիռային և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք Հայաստանի սահմաններից հեռու չեն.

«Եթե դիտարկենք սցենարները, ապա պետք է նկատել, որ հրթիռակոծություններ և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր պաշտպանական համակարգը պահի բարձր պատրաստականության մակարդակի վրա»։

Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է, որ Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ սպառնալիք չկա։

«Խոսքը ամենևին չի վերաբերում Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ գործողության։ Այդպիսի բան չկա և չի էլ լինելու։ Բայց պետք է հաշվի առնել Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը սպասում է հարմար պահի՝ իր ծրագրերը իրականացնելու համար»։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հնարավոր սցենարների մեջ չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ «Եթե քննարկում ենք սցենարները, ապա դրանց շարքում չպետք է բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ հնարավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ»։

Փորձագետը նշում է, որ այս պահին Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող փոխադրումները դադարեցված են։ «Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները այս պահին դադարեցված են։ Սա որոշակի առումով կարող է պատրվակ դառնալ Բաքվի վարչախմբի համար ագրեսիվ գործողություններ սկսելու ուղղությամբ»։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ այս փուլում նման զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բոլոր սցենարները պետք է հաշվի առնել։ «Հիմա այս մասին խոսելը դեռ վաղ է, բայց սցենարները պետք է նկատի ունենալ։ Եթե Իրանի ներսում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին գործելու, ապա Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունները գրեթե չի կարելի բացառել»։

Նրա խոսքով՝ այդ վտանգի նշանները արդեն նկատելի են Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ։ «Դա հստակ երևում է Բաքվի բռնապետի վերջին ելույթի հռետորաբանությունից՝ Իրանի նկատմամբ հոխորտալից հայտարարություններից և կրկին այն հիշատակումից, որ իրենք Արցախում հաղթել են»։

Իրանագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավոր զարգացման. «Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին, և այդ սցենարներից մեկն էլ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին արժանի հակահարված տալն է»։

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց զգայուն, իսկ ռազմական գործողությունների հետագա զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ես թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինԿասեցվել է «Լենինականի» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայի վարչապետը կարող է որքան ուզում է դատարկաբանել Կուրիլյան կղզիների՝ «պատմականորեն ճապոնական» լինելու մասին․ դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող․ Մեդվեդև Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Կուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Փրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Երբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Բանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան
Ամենադիտված