29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկան Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել Ես ավելի վատն եմ… բաժանումից հետո Հայկ Հովհաննիսյանը անկեղծացել է Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Կրեմլ 2850 շահառու զինծառայողներ կապահովվեն բնակարանով (տեսանյութ) Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Նորից պայթյուն, հրդեհ է բռնկվել (տեսանյութ) ԵՄ-ն ղեկավարում են հիմшրները, կnրծանարար և սահմանափակ մարդիկ. Մեդվեդև Պարսից ծոցի անվտանգության համար անհրաժեշտ է երկրների համագործակցությունը. Փեզեշքիան


«Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջև

Վահան Զանոյան

Ներհայկական քաղաքական դիսկուրսում նոր քննարկում է ծնվել. ութ նշանավոր սփյուռքահայ հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով կասեցնել հակամարտությունը Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ։ Հայտարարությունն արագ տարածվեց։ Կարճ ժամանակ անց մեկ այլ ականավոր սփյուռքահայ՝ դոկտոր Գարո Արմենը, հայտարարություն հրապարակեց՝ քննադատելով խմբի դիրքորոշումը։

 

Ես չեմ անդրադառնա երկու հայտարարությունների հարաբերական արժանիքներին. սա այս մեկնաբանության նպատակը չէ։ Սակայն կուզենայի կանգ առնել մեկ նախադասության վրա, որը, կարծես, որոշ ընթերցողների մեջ դժգոհություն է առաջացրել։Վիճահարույց հատվածը սա է. 

«Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:»։

Հայտարարությունն կատաղի քննադատության ենթարկվեց ամենատարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ ենթադրյալ պատմական «անճշտությունների» եւ ներկա կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության ու Օսմանյան կայսրության քաղաքականություններին համեմատելու անտեղիության պատճառով։

Բայց հայտարարությունը «կեղծ» հռչակելու շտապողականությունը վտանգ է առաջացնում չնկատել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային ճգնաժամի ամենախոր խնդիրը. ապակառուցողական այն աստիճանը, որովպետական օրակարգն ու շահերն հեռացել են ավելի լայն ազգային օրակարգից ու շահերից ։Փաստն այն է, որ եւ՛ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը չէ, քանի որ այն ժամանակ ժամանակակից իմաստով Սփյուռք դեռ գոյություն չուներ), եւ՛ Խորհրդային Միությունն իրոք փորձում էին սեպ խրել Սփյուռքի ու Հայաստանի միջեւ։ Վկայությունները բազմաթիվ են։ ԽՍՀՄ-ն երկյուղում էր ազգայնական գաղափարներից, որոնք կարող էին Խորհրդային Հայաստան ներթափանցել սփյուռքյան մտավորականների միջոցով։ Սփյուռքի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում՝ հարազատներ ունեցողներին, կասկածանքով էին վերաբերվում ու հաճախ հետապնդում։ Սփյուռքյան գրականության մուտքը Հայաստան արգելված էր։ Այն, այնուամենայնիվ, մաքսանենգ ճանապարհով բերվում էր ու դառնում այնպիսի հանճարեղ մտավորականների վայելքի առարկա, ինչպիսիք էին Ռաֆայել Իշխանյանը, Բաբկեն Չուգասզյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Սոս Սարգսյանը, Աբրահամ Ալիքյանը (որն այն ժամանակ Մոսկվայում էր ապրում): Մարդիկ արգելված պարբերականները միմյանց էին փոխանցում՝ հաճախ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունն ու կյանքը։ Խիստ գրաքննության էին ենթարկվում ոչ միայն Դաշնակցության որոշ թերթեր (ինչպես «Բագինը» եւ «Ազդակը»), այլ Սփյուռքի գրեթե բոլոր հրատարակությունները։

 Անճարում

Լուսանկարը` REUTERS/Mohamed Azakir

Հետեւաբար, ճշմարիտ է ոչ միայն այն, որ ԽՄՀՄ-ն ակտիվորեն փորձում էր Սփյուռքի ու Խորհրդային Հայաստանի միջեւ սեպ խրել, այլեւ այն, որ այն ի վերջո չհասավ բաժանության իր ցանկալի աստիճանին՝ մեծ մասամբ հենց Հայաստանի մտավորականների հայրենասիրության շնորհիվ։Թուրքիան, իր հերթին, բացահայտ ու հռչակված հակակրանք ունի այն ամենի հանդեպ, ինչն անվանում է «արտաքին» ու «սփյուռքյան» ազդեցություն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա, հատկապես՝ Անկախությունից հետո։ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաեւ նախագահ Էրդողանն մի շարք հրապարակային հայտարարություններ են արել, որոնցում գուժել են Սփյուռքի «բացասական ազդեցությունը» ՀՀ քաղաքականության վրա։ 2024 թվականին Էրդողանը հայտարարեց, որ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղությանն ավելի մոտ կլիներ, եթե ձերբազատվեր արտաքին ազդեցություններից ու Սփյուռքից կախվածությունից»։ Թուրքական կառավարությունը բազմիցս փորձել է խրախուսել Հայաստանի կառավարությանը բացառել Սփյուռքի մասնակցությունը պետական որոշումների ընդունման գործում։ԽՍՀՄ փորձերը Սփյուռք-Հայաստան հարաբերություններում լուրջ արգելք դարձան, բայց, ինչպես արդեն ասվեց, չկարողացան ջախջախել դրանք։ Սփյուռքի ազդեցությունն ու մասնակցությունը բացառելու Թուրքիայի քաղաքականությունը եւս հաջողություն չունեցավ։ Այս երկու քաղաքականությունների ձախողման ապացույցը Սփյուռքից նորանկախ Հայաստան հոսած հսկայական նյութական, մարդկային ու մշակութային ռեսուրսներն էին:Ներկա կառավարության կողմից «Իրական Հայաստան» գաղափարախոսության ի հայտ գալուն պես ազգային ու պետական օրակարգերի միջեւ անջրպետը ոչ միայն ահագնացող կերպով խորացավ, այլեւ պաշտոնապես ամրագրվեց նաեւ որպես Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն։ «Իրական Հայաստան գաղափարախոսությունը» բազում հակասական ու վիճելի կառուցատարրեր ունի, սակայն դրանց մեծ մասն այս հոդվածի շրջանակից դուրս է ու առանձին քննարկում է պահանջում։ Կանդրադառնամ միայն կենտրոնական բաղադրիչին, որն ուղղակիորեն առնչվում է թեմային. Հայրենիքն ամբողջությամբ նույնացնել ու սահմանափակել ներկայիս միջազգայնորեն ճանաչված հայկական պետությամբ, այն է՝ 29,743 քառակուսի կիլոմետրով, որի քարտեզը վարչապետը սիրում է թափահարել՝ նոր «գաղափարախոսությունը» շարադրելիս։ Այն ամենը, ինչ դուրս է այդ տարածքից, պաշտոնապես հանվել է պետության մտահոգությունների ու պատասխանատվության ոլորտից եւ Հայրենիքի մաս չի համարվում։Որեւէ հայկական կառավարություն պետական ու ազգային օրակարգերի անջատումն այդ չափով չէր պաշտոնականացրել։ Երբ հայրենասիրությունն այնքան վարկաբեկված չէր, ինչպես այսօր ՀՀ կառավարության շնորհիվ, հենց այն էր կենդանի պահում կապը երկու օրակարգերի միջեւ։ Սա ճիշտ էր Խորհրդային Հայաստանի ամենամութ շրջանում, ճիշտ էր Առաջին Հանրապետության, Անկախության հռչակագրի, Երրորդ Հանրապետության, ու նույնիսկ ներկա կառավարության առաջին երկու տարիների ընթացքում՝ նախքան 2020 թ. 44-օրյա պատերազմի ռազմական պարտությունները։ Հենց այդ պատերազմից հետո է, որ ներկա կառավարությունը ներմուծեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով, ձախողումն արդարացնելու կամ բացատրելու համար։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի վերջնական կորուստը «գաղափարախոսությունն» ամբողջովին ու գործնական հիմքի վրա ամրագրեց։Պետականությունն հայ ժողովրդի համար եղել է եւ պետք է մնա բացարձակ ու գերագույն արժեք։ Սակայն ՀՀ այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս մնացող ազգային շահերի, պատմության, ժառանգության, պատճառների, պատմական ինքնության ցուցիչների ու հայ հոգեւոր կյանքի խորհրդանիշների ամբողջությունը «Հայրենիք» հասկացությունից հանելը «գաղափարախոսություն» չէ. դա ծայրահեղ մինիմալիստական ժխտողականություն է։ Եվ դա ամենեւին հայ ժողովրդի արդի ձգտումների օրինական արտահայտությունը չէ ու երբեւէ այդպիսին չի եղել։Վիճահարույց հայտարարության քննադատներն այն հաճախ նաեւ «կատաղեցնող» են որակել։ Բայց եթե «Օսմանյան կայսրություն» բառերը փոխարինենք «Թուրքիայով», հայտարարությունը հիմնականում ճիշտ է, ու պետք է ազնիվ ինտելեկտուալ քննարկման, այլ ոչ թե կատաղության առարկա դառնա։Այսօրվա Հայաստանն, իհարկե, տարբեր է Խորհրդային Հայաստանից ու Առաջին Հանրապետությունից։ Բայց փաստ է, որ Սփյուռքում գերիշխող հայրենասիրական ու ազգային գաղափարները թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ Թուրքիան վտանգավոր էին համարում, ու այսօր ՀՀ կառավարությունն է, որ դրանք վտանգավոր է համարում։ Ուստի ոչ միայն սինդրոմն է համեմատելի, այլեւ դրա հետեւում թաքնված շարժիչ ուժը։


Լուսանկարը` REUTERS

Հետեւաբար, «վիրավորական  նախադասության» առանցքային ուղերձը, կարծես, ճշմարիտ է. Հայաստանի կառավարությունն իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության միջոցով հաջողել է պաշտոնականացնել հայկական ազգային ու պետական շահերի միջեւ հստակ ու բացարձակ տարբերակումը այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան նույն բանին ձգտել ու ձախողել էին հասնել անջատման այն մակարդային, որն ունենք այսօր:Հավանաբար, ապատեղեկատվության ամենավատ տեսակն է, որը հրամցնում են մարդիկ, ովքեր պետք է ավելի տ՝ պատմաբաններ, պրոֆեսորներ, գիտնականներ։ Երբ նրանք են սկսում աղավաղել պատմական փաստերը եւ սխալ մեկնաբանել քաղաքականությունները եւ դրանց իրական դրդապատճառները, նրանք ավելի մեծ վնաս են հասցնում ազգային պատմական ու քաղաքական դիսկուրսին, քան սովորական մարդիկ, ովքեր գործում կամ խոսում են տգիտությունից ելնելով։Վերոնշյալ հակասական հայտարարությունը ոչ միայն «կատաղեցնող» եւ ստահոդ է հռչակվել, այլ պատմության վերաբերյալ հեղինակների «ծայրահեղ տգիտությունն» արտացոլող։ Կփաստարկեի, որ նման հայտարարություններ անողներն իրենք եւս կա՛մ անտեղյակ են պատմությունից, կա՛մ, ինչն ավելի մտահոգիչ է, պատրաստ են գիտակցաբար աղավաղել պատմական փաստերը՝ քաղաքական նպատակներից ելնելով։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան 29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկան Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. ԿամենդատյանԵս ավելի վատն եմ… բաժանումից հետո Հայկ Հովհաննիսյանը անկեղծացել է «Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. Կրեմլ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը2850 շահառու զինծառայողներ կապահովվեն բնակարանով (տեսանյութ) Ստեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Պուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՀակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Նորից պայթյուն, հրդեհ է բռնկվել (տեսանյութ) ԵՄ-ն ղեկավարում են հիմшրները, կnրծանարար և սահմանափակ մարդիկ. Մեդվեդև Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՊարսից ծոցի անվտանգության համար անհրաժեշտ է երկրների համագործակցությունը. Փեզեշքիան Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՈչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին Պատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՀայաստանում կսահմանափակեն առցանց կազինոների գործունեությունը Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Արարատում բախվել են «Opel»-ներ, «ՎԱԶ 2114», հղի կին է տեղափոխվել հիվանդանոց․ նոր մանրամասներՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»
Ամենադիտված