Իսրայելը հայտարարել է Իրանի տարածքում հարվածների նոր ալիքի մասին
ՄիջազգայինԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ իրականացնում է Իրանի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքների դեմ հարվածների նոր ալիք:
«Իսրայելի բանակը սկսել է հարվածների ալիք Իրանում գտնվող ռազմական ենթակառուցվածքների դեմ»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության վերաբերյալ: