Անձնական տվյալների պաշտպանությունը ՀՀ օրենքով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անձնական տվյալներ են համարվում այն տեղեկությունները, որոնք վերաբերում են անձի ինքնությանը, օրինակ՝ անունը, ազգանունը, ծննդյան տվյալները, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և այլ տեղեկություններ։
ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 1-ին։
Օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր մարդու անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն և օգտագործվեն միայն օրենքով սահմանված նպատակներով։ Անձնական տվյալների հավաքումը, պահպանումը և օգտագործումը պետք է իրականացվի միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում։
Անձնական տվյալների պաշտպանության հիմնական նպատակը մարդու անձնական կյանքի գաղտնիության ապահովումն է։ Ոչ ոք իրավունք չունի առանց թույլտվության տարածել կամ օգտագործել այլ մարդու անձնական տվյալները, քանի որ դա կարող է վնասել տվյալ անձի իրավունքներին և արժանապատվությանը։
Պետությունը օրենքով պարտավոր է ապահովել անձնական տվյալների անվտանգությունը։ Կազմակերպությունները և պետական մարմինները պետք է պահպանեն քաղաքացիների տվյալները և կանխեն դրանց ապօրինի օգտագործումը կամ տարածումը։
Հետևեք մեզ՝ այստեղ