ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում


Ու՞մ բախտը կբերի այսօր. աստղագուշակ մարտի 10-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԽՈՅ

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Բաց մի թողեք ձեզ իսկապես հուզող բաները գիտակ մարդկանց հետ քննարկելու հնարավորությունը: Եթե ուշադիր լինեք ու ճիշտ հարցեր տաք, ապա պիտանի խորհուրդներ կստանաք կամ մյուսներից վաղ կարևոր բան կպարզեք:

Օրը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Ոգեշնչվածությունը ձեզ կայցելի, ինտուիցիան էլ միանգամից կհուշի՝ ինչպես է լավ գործել: Ուղևորությունների մեկնող Խոյերին անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվելու մարդկանց հետ, որոնց հետ անմիջապես կուզենան ընկերանալ:

ՑՈՒԼ

Ցանկացած կարևոր հարցի լուծման համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև լուրջ զրույցների համար, և կարևոր չէ՝ խոսքը ձեր ծրագրերի մասին կլինի, անձնական խնդիրների, թե նոր աշխատանքային առաջադրանքների, որոնց վրա պիտի կենտրոնանաք: Մարդիկ, որոնց փորձը ձեզ արդեն օգտակար է եղել, կրկին հրաշալի խորհուրդներ կտան:

Օրվա երկրորդ կեսին լավ է մի փոքր հանգստանաք, շեղվեք հոգսերից, փոխեք միջավայրը: Եթե ընկերները ձեզ հետաքրքիր միջոցառման հրավիրեն, մի մերժեք նրանց, քանի որ անպայման բազում վառ տպավորություններ կստանաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը հարմար կլինի և՛ ձեզ ծանոթ, և՛ լրիվ նոր գործերի համար: Կարևոր չէ՝ արդյոք ինչ-որ մեկը ձեզ կօգնի, թե ոչ, քանի որ հաջողության հասնելու շանսերը բոլոր դեպքերում մեծ են լինելու: Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:

Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած ծրագրերին: Ամենայն հավանականությամբ դրանք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Այս հատվածը հարմար կլինի նաև նոր ծանոթների հետ շփվելու համար. դուք հեշտությամբ իրար դուր կգաք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Այդ հատվածում պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Չնայած հոգսեր շատ կունենաք, դրա պատճառով չեք հուզվի: Հանգստություն պահպանելով՝ դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու շփումների, հին ու նոր ծանոթների հետ հանդիպելու համար: Քննարկելու բազում թեմաներ կգտնվեն, բացի այդ, հաճելի բաներ շատ կլսեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անսովոր ու հիշարժան կանցնի:

ԱՌՅՈՒԾ

Օրվա սկիզբը հարմար կլինի ապագայի ծրագրեր կառուցելու համար: Կարևոր չէ, թե որքան իրատեսական դրանք կթվան, քանի որ նույնիսկ երազելը օգտակար կլինի: Որոշ Առյուծներ հնարավորություններ կտեսնեն, որոնց մասին նախկինում չեն էլ կռահել, կամ էլ կհասկանան՝ ինչպես հասնել նրան, ինչը վաղուց էին ուզում:

Օրվա երկրորդ կեսին հանգստություն պահպանելը կդժվարանա: Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, կսկսեք հուզվել մի բանի պատճառով, ինչի մասին նախկինում չեք էլ մտածել: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել, հանգստացնել ու թև տալ ձեզ:

ԿՈՒՅՍ

Օրվա սկզբին խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը դժվար կլինի: Այդ հատվածում լավ է կարևոր գործեր չստանձնեք, չզբաղվեք մի բանով, ինչը կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն է պահանջում: Մեծ է ինչ-որ բան աչքաթող անելու, ինչ-որ կարևոր հանգամանքներ հաշվի չառնելու վտանգը:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը, որը թեթև ու բարենպաստ կլինի: Շատ բան լավ կստացվի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ձեզ օգնության չշտապի, դուք ինքներդ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

ԿՇԵՌՔ

Ինտուիցիային շատ ուշադիր լսեք, քանի որ նրա հուշումների շնորհիվ շատ բանի կհասնեք: Որոշ Կշեռքներ կգտնեն հին խնդիրներն արագ լուծելու և այն գործերից գլուխ հանելու եղանակը, որոնք երկար ժամանակ ավարտին հասցնել չէին կարողանում:

Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ, որոնցով լիքը կլինի օրվա երկրորդ կեսը: Բացի այդ, այս հատվածում դրական միտումները կգերակշռեն անձնական հարաբերություններում: Լավ կանցնի ընկերների հետ հանդիպումը, ռոմանտիկ ժամադրությունն էլ ամենաբարենպաստ տպավորությունը կթողնի:

ԿԱՐԻՃ

Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար: Բայց եթե պիտի կարևոր առաջադրանքներ լուծեք, սկսեք ինքնուրույն գործել, ոչ մեկից խորհուրդներ կամ անվերապահ աջակցություն մի սպասեք: Չի բացառվում պետք լինի խորամանկության դիմել: Ուշադիր եղեք. ձեր կողքին կլինի մեկը, ով ունակ կլինի ամեն պահի ձեր արարքները ջրի երես հանել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների ու կարևոր բացահայտումների ժամանակ է լինելու: Չի բացառվում որոշ աննշան իրադարձություններ ձեզ լավ գաղափարներ տան, հուշեն՝ դեպի ուր շարժվեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Նախկինում ձեր գործերի մասին քիչ բան իմացող մարդիկ կհետաքրքրվեն ձեզանով: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նոր համախոհներ, հնարավոր է նույնիսկ իսկական ընկերներ գտնեք:

Այսօր դուք սովորականից շատ եք հանգստի կարիք զգալու: Բաց մի թողեք առօրյա հոգսերից շեղվելու, անսովոր վայրերում լինելու, ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Այս հատվածը հարմար կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար. կարող եք հին նախասիրությանը վերադառնալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Համարձակ ստանձնեք բարդ գործերը, փորձարկումներ արեք, աշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Ինչ-որ մեկին ձեր գաղափարները կարող են չափազանց համարձակ թվալ, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարողանալու դրանք իրագործել: Ինտուիցիան կհուշի, որ պետք է արագ գործել, և այն չի սխալվի:

Օրը բարենպաստ կլինի գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի, անպայման կգտնեք լավ գումար աշխատելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար:

ՋՐՀՈՍ

Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նոր ծանոթներին դուր գալու, նրանց ուզածը կռահելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչպես կարելի է խուսափել մտերիմների հետ շփումներում լարված պահերից, բոլոր տարաձայնություններն էլ անցյալում թողնել:

Օրը բարենպաստ կլինի տնային գործերի, պիտանի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ ընտրություն կատարել, և դուք գումար շատ չեք ծախսի:

ՁԿՆԵՐ

Բաց մի թողեք կարևոր հարցերը լուծելու և այն գործը հաջողությամբ ավարտելու հնարավորությունը, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Հատկապես հաջող կլինի օրվա առաջին կեսը: Պարզապես գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Դա էլ բավարար կլինի վաղուց դրված նպատակին հասնելու համար:

 

Օրը բարենպաստ կլինի շփումների համար. նույնիսկ նոր ծանոթներին կարող եք կես խոսքից հասկանալ: Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Ձկներին, իսկ աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր այսօր կորոշեն խոստովանել զգացմունքները:

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված