Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին


Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես սոցցանցերի օգտատերերից շատերը նկատած կլինեն, որ տարբեր անընդունելի դեպքերի հետ կապված հրապարակումների ներքո քիչ չեն արձագանքները, թե՝ «լավ է արել, քիչ է արել...»: Ու խոսքն ամենևին էլ քաղաքական կամ նույնիսկ մերձքաղաքական դեպքերի մասին չէ: Ենթադրենք (չնայած, ինչ «ենթադրենք») որևէ անձնավորություն կենցաղային հողի վրա հարվածել է մեկ ուրիշին, մյուսը փորձել է հրկիզել այնինչի մարագը, երրորդը մեկ այլ անթույլատրելի արարք է կատարել...

Թվում է՝ շարքային, մոլորակի այլևայլ վայրերում, ցանկացած հասարակության մեջ պատահող միջադեպեր են: Բայց մեկ էլ նայում ես տակի մեկնաբանություններն ու՝ «հա, շատ էլ լավ է արել», «էդ քիչ է, պիտի այսպես ու այնպես աներ» և այլն: Կա նաև հակառակը, թեպետ երկուսն էլ նույն պատճառահետևանքային կապն ունեն. օրինակ՝ պատանիների կամ դպրոցահասակների մասնակցությամբ որևէ ոչ ճակատագրական, թեթև մի դեպքի նկարագրություն է, ու մեկ էլ կտեսնես՝ «դրանց էս անել, էն անել, ծնողներին դատել, քառատել, կալանավորել, գամել անարգանքի սյանը...»:

Ստո՛պ: Հետաքրքիր է, այդ ո՞ր պահից սկսեցինք չարությունը, անգամ՝ հանցանքը, ուրիշի առողջությանը կամ ունեցվածքին վնաս պատճառելը արդարացնող դառնալ: Մյուս կողմից՝ ո՞ր պահից սկսեցինք այսքան չար, ագրեսիվ դառնալ: Խոսքը, հարկավ, բոլորի մասին չէ: Բայց կա մի զանգված, որի ներկայացուցիչները արդարացնում են հանցանքը ու պատրաստ են մորթել, սպանել մի փոքր անկարգության համար: Սոցիալական հոգեբանության տեսանկյունից, հնարավոր է, դա ուսումնասիրության հետաքրքիր նյութ է: Բայց նման սոցիալ-հոգեբանական միջավայրում ապրելը, համաձայնեք, ոչ միայն հետաքրքիր չէ, այլև ահավոր է ու սարսափեցնող: Ո՞րն է խնդիրը: Չնայած, ճիշտ կլիներ հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպել. որո՞նք են խնդիրները:

Առաջինը, կարծում ենք, ակնհայտ է, որ հասարակության մեջ կուտակվել է չարության, նեղացածության, եթե կուզեք՝ «աբիժնիկության», ագրեսիայի մեծ, շատ մեծ չափաբաժին:

Ու, նկատենք, քրեական խրոնիկան էլ է դա վկայում՝ դանակահարություններ, ծեծկռտուքներ, քաշքշոցիներ, «ռազբորկաներ», նաև՝ կրակոցներով ուղեկցվող բախումներ: Ու կարևորը հիմնապատճառները որոնելն է: Որովհետև վերը նկարագրվածը հիմնականում հետևանքներ են:

Ինքնաբերաբար, գալիս է հարցը, թե ինչո՞ւ և երբվանի՞ց այսպես շրջվեց միջավայրը:

Մենք չենք կարծում ու, առավել ևս, չենք ասում, թե առաջներում նման մարդիկ ու նման դրսևորումներ ընդհանրապես չկային: Կային (նաև հետո են լինելու), բայց նրանք մարգինալ, լուսանցքային դրսևորումներ էին: Ի դեպ, ինչպես շատ այլ հասարակություններում: Բայց դա նախկինում: Իսկ հիմա, ներկայում անողոք փաստն այն է, որ վերջին 8 տարում նման մարդկանց ու նմանօրինակ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվել են: Էապես են ավելացել: Դեռ համատարած գուցե չեն դարձել, բայց հասարակության ընդհանուր պատկերի ու նկարագրի որակական, տեղին է ասել՝ անորակության փոփոխության տանում են:

Ու դա, այո, գալիս է հենց օրվա իշխանությունների պահվածքից: Ինչպես ուզում եք՝ գցեք, որ կողմից ուզում եք՝ բռնեք:

Չենք դադարի հիշեցնել, որ փաշինյանենք եկան իշխանության՝ դագաղներ ճոճելով, ողջ մարդկանց բնակարանների դռների մոտ դագաղի կափարիչ ու սգո պսակներ դնելով:

Եկան իշխանության ու սկսեցին պաշտոնական ամբիոններից գոռգոռալ պատժելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին: Էլ՝ «թաթերդ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, պետք լինի՝ ուրիշ բան ցույց կտամ, վեր ընկեք տեղներդ...», և այլն, և այլն:

Եկան՝ չարություն հորդելով: Իսկ հասնելով իշխանության՝ ուղղակի ողողեցին հասարակությունը չարության, ատելության ու քինախնդրության տեղատարափով:

Դա անխուսափելիորեն ազդելու էր և ազդեց հասարակության տրամադրությունների, ընդհանուր միջավայրի վրա: Չի կարող լինել այնպես, որ տարիներ շարունակ բոլոր հնարավոր հարթակներից չարություն, ատելություն, ագրեսիա հորդի, ու հասարակությունը, մարդիկ այդ ամենից անմասն մնան:

Եվ այն, որ առկա անշնչելի մթնոլորտի ձևավորման առանցքային պատճառներից մեկը Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են, երևում է նաև նախկինի հետ համեմատության մեջ: Կրկնենք՝ «աբիժնիկներ», ագրեսիայի հակվածներ կան բոլոր ժամանակներում, նախկինում էլ կային: Բայց նախկինում, երբ գործում էին հասարակության, համակեցության չգրված կանոններ, նույնիսկ ագրեսիվ մղումներ ունեցողները զսպվում էին, իրենք էին քաշվում դրսևորվել: Եվ անհնար է պատկերացնել, որ նախկինում որևէ իշխանություն իրեն նման կերպ պահեր, նման կեղտոտ բառամթերք գործածեր, նման սպառնալիքներ ու հայհոյախոսություններ հնչեցներ: Ոչ թե առանձին անհատներ, այլ իշխանությունը, որպես այդպիսին:

Մինչդեռ այն միջավայրը, որ ձևավորել են Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունները հասարակական-քաղաքական հարթության վրա, հանգեցնում է չարության, վերբալ ու ոչ վերբալ ագրեսիայի տարածմանը, խթանում է չարությունը, ագրեսիան ու դրանց այլևայլ դրսևորումները: Իշխանությունն ինքն է գեներացնում ներքին, ներհասարակական թշնամանք: Իշխանությունն ինքն է արմատավորում անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտ: Եվ իշխանությունը, ուժային մարմինների ետևում պատսպարված, օրենքները ծռմռելով, իր չափով է անում այն, ինչ խելքին փչում է: Այդ թվում՝ ռեպրեսիաներ, բռնաճնշումներ, խոշտանգումներ, ապօրինի ու կամայական կալանավորումներ: Իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա «առաջին շարքի» քպականների, գործնականում հանդես է գալիս որպես երկրի ներսում չարության, «աբիժնիկության», քինախնդրության ու ագրեսիայի հիմնական աղբյուր: Ինչպես ասվում է՝ ձուկը գլխից է նեխում:

Պատահական չէ, ի դեպ, որ առանձին ընդդիմադի ուժեր, այլևայլ անհրաժեշտությունների շարքում, ընդգծում են ներհասարակական համերաշխության վերականգնման կարևորությունը: Ու, այո, նաև դրան հասնելու համար է պետք ձերբազատվել չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրից: Մեր երկիրն ու ժողովուրդը շնչելու, այլ ոչ թե չարության մեջ շնչահեղձ լինելու է արժանի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան
Ամենադիտված