Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև


Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին

Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին

 
 
 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովին:

Ողջունելով մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես շեշտեց. «Հակադոպինգային պայքարի խնդիրները տարեցտարի նոր թափ ու նոր ծավալ են ստանում: Տարեցտարի նոր մարտահրավերներ են առաջ գալիս, որոնք ուղղակի պարտադրում են ավելի ակտիվ ու ավելի համակարգված աշխատանք: Մենք գործ ունենք մի խնդրի հետ, որն առնչվում է ոչ միայն մարզիկներին, մարզիչներին, մարզական բժիշկներին, այլև հարյուր միլիոնավոր մարզասերների: Հակադոպինգային պայքարն այն ոլորտն է, որտեղ պարտվելու իրավունք մենք չունենք:

Սպորտում արդար մրցակցության և օլիմպիական գաղափարախոսության համամարդկային սկզբունքները պահպանելու համար մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը, երբեք կանգ չառնենք ձեռք բերածով և գտնենք աշխատանքի ավելի էֆեկտիվ մեխանիզմներ: Հայաստանի օլիմպիական կոմիտեն մշտապես կողմ է բոլոր ջանքերին, որոնք սպորտը հեռու կպահեն անարդարությունից, ոչ ազնիվ մրցակցությունից: Այստեղ մեր դիրքորոշումը հստակ է ' նման երևույթների հանդեպ պետք է լինել առավելագույնս անհանդուրժող և սկզբունքային: Մենք կողմ ենք միջազգային կառույցների հետ առավել սերտ և առավել էֆեկտիվ համագործակցության: Մենք վստահ ենք, որ հակադոպինգային պայքարի շրջանակներում պետք է բացառել որևէ քաղաքական ենթատեքստեր և կողմնապահություն: Ակնհայտ է, որ էֆեկտիվ պայքարը ենթադրում է ֆինանսական զգալի միջոցների ներդրում: Ոչ բոլոր պետություններն ու ազգային օլիմպիական կոմիտեներն են ի վիճակի դա ապահովելու: Այստեղ, իսկապես պետք է գտնվեն համագործակցության մեխանիզմներ' հակադոպինգային կազմակերպությունների, օլիմպիական կոմիտեների և պետությունների միջև: Ոլորտի մասնագետները մեծ ուրախությամբ են ասում, որ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն բավական առաջ է գնացել այս հարցում և մեզ մոտ խնդիրների լուծման և համագործակցության որակապես նոր բարձր մակարդակ է ապահովվել: Վստահ եմ, որ այս քննարկումների արդյունքում կքննարկվեն ոլորտին առնչվող բազմաթիվ կարևոր ու հրատապ խնդիրներ և կարվեն անհրաժեշտ առաջարկությունները: Մեկ անգամ ևս Ձեզ մաղթում լարված ու արդյունավետ աշխատանք, ու նաև անմոռանալի օրեր Հայաստանում»:

Համաժողովի հիմնական նպատակը՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավում է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

«Քանի որ երկու երկիր՝ Հայաստանը և Վրաստանը, աշխատում են առավել բարձր մակարդակով, իսկ մյուս երկրներում հակադոպինգային կազմակերպության աշխատանքներն այդքան էլ բարձր մակարդակի վրա չեն, նպատակ ունենք մեր փորձը փոխանցել նրանց: Կքննարկենք նաև արյան թեստավորման գործընթացը: Յուրաքանչյուր երկրի համար կկազմակերպվեն 4 դոպինգ սպա, որոնք կկարողանան նաև արյուն վերցնել մարզիկներից»,- ասաց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Հովհաննիսյանը:

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկպրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Ամենադիտված