Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան Հայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան Սոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր Կամենդատյան ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ Սա սյուրռեալիզմ է, աբսուրդի թատրոն․ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը ռուսական բանաձևի քվեարկության արդյունքների մասին Վթար․ որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ․ Վահե Հովհաննիսյան Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անտեսում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիան․ Նեբենզյա Իրանը թույլատրել է հնդկական տшնկերներին անցնել Հորմուզի նեղուցով


ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը օրեր առաջ շուրջ երկու ժամ տևած հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական։ Քննարկվող թեմաների շրջանակում Արամ Սարգսյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտից՝ մասնավորապես հիշատակելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ցույցերը։ Անդրադարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը, Արծվանիկի պոչամբարին և հանքի ընդլայնման հնարավորություններին։

Խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերից՝ Արամ Սարգսյանը նշել է.
«Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և էդտեղ էր ուղարկում Քաջարանի կոմբինատը։ Էս մասին էլ են թերթերը գրել բազմաթիվ անգամներ, լուսանկարել են մեքենաները»։

Սարգսյանը սա ներկայացնում է որպես «ռուսական կապիտալի» պայքար ընդդեմ «արևմտյանի»՝ պնդելով, որ «ռուսները» ասում են՝ «Թեղուտը, Քաջարանը, Ագարակը, Ղափանը մերն է, ինչու պիտի Ամուլսարը կանադական լինի», և ինքը հենց դրա համար էր պայքարում։

«Ամուլսարի բնապահպանական էդ խնդիրներն ինչի՞ էի ես համարում իրենց ռուսական։ Շատ պարզ, որովհետև, գիտե՞ք ինչ, կա Սոթքը, որը ոսկի է ստանում Արարատում, կա Քաջարանը, որի դամբան (նկատի ունի պոչամբարը) ահռելի խնդիրներ ունի, էլ չեմ խոսում Ագարակի դամբայի մասին, որովհետև էդ մասին արդեն պարսկական կողմը քանի անգամ զգուշացրել է Արաքսի մասով։ Էս մարդիկ աշխատում են, ինչ ասեմ, 1960-ական թվականների տեխնոլոգիաներով»։

Շարունակելով թեման՝ Արամ Սարգսյանը բերել է Ադրբեջանի օրինակը, թե ինչպես էր նավթի արդյունահանումից էկոլոգիական վնաս կրում Կասպից ծովը, և նշել է.

«Ադրբեջանը իր նավթային ռեսուրսների կառավարման՝ նավթային ու գազային ռեսուրսների կառավարման 92 թե 93 տոկոսը տվեց բրիտանական էդ ընկերությանը (BP)։ Արդյունքում ինքը սկսեց թե՛ էկոլոգիայի առումով ավելի մաքուր պահել Կասպիցը, և թե՛ շատ մեծ շահույթներ ունենալ, որովհետև էդ ընկերությունը չէր գողանում, հասկանո՞ւմ եք՝ ի տարբերություն այ էդ ռուսական ընկերությունների, որոնք Ամուլսար, չգիտեմ, էկոլոգների էին վճարում, որ այն չաշխատի, որովհետև տրամաբանությունը գիտե՞ք ինչումն է… Ես ռուսների թշնամի չեմ, ես ուզում եմ ռուսները մրցակցություն ունենան, որ նրանց ցույց տամ՝ էկոլոգիականն ինչ է, որ նրանց ասեմ՝ այսքան տարի Քաջարանում եք, դուք դեռ Քաջարանի Սովետական Միության բացած հանքավայրն եք օգտագործում, դուք ձախ ափ անգամ չեք գնացել, դուք գետի հունի մասին ընդհանրապես չեք մտածել։ Էդ Քաջարանը մեկ միլիոն տոննա կոնցենտրատ կարող է արտադրել, էսօր ինքն արտադրում է 240-ից 250 հազար տոննա»։

Առաջին անգամ չէ, որ Արամ Սարգսյանը նման որակումներ է տալիս։ Հարկ է նշել, որ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարից տարիներ անց։ Իսկ այն օրերին, երբ Արամ Սարգսյանի պնդմամբ ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր Ամուլսարի դեմ պայքարը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերը արևմտյան, մասնավորապես՝ գերմանական ընկերություն էր։ Միտումնավո՞ր է պարոն Սարգսյանը աղավաղում փաստերը, թե՞ պարզապես լավ չի հիշում։

Վերը նշված պնդումների վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել ԶՊՄԿ-ից։ Ընկերությունը պաշտոնական պատասխան չտրամադրեց, սակայն մեր հարցերին ընդհանուր շեշտադրումներով պատասխանեց լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը.

«Չէի ցանկանա մեկնաբանել քաղաքական հայտարարությունները կամ աշխարհաքաղաքական գնահատականները, բայց կոնկրետ այս դեպքում կան ԶՊՄԿ-ի վերաբերյալ բազմաթիվ փաստական սխալներ, որոնց կարճ կանդրադառնամ։ Մասնավորապես՝ այն ժամանակաշրջանում, որը նշում է Արամ Սարգսյանը՝ Ամուլսարի դեմ գործընթացների համատեքստում, իր կողմից որպես «ռուսական» ներկայացվող հանքերից մեկն իրականում բրիտանական էր, մյուսը՝ հայկական, իսկ կոնկրետ ԶՊՄԿ-ի հիմնական բաժնեմասը պատկանում էր գերմանական ընկերությանը։ Այսքանը միայն բավարար է հասկանալու համար, թե որքանով են հիմնավոր ԶՊՄԿ-ի մասին հնչած մյուս գնահատականները։

Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության կարևոր օղակները չարժե շահարկել քաղաքական նպատակներով։ Աներկբա է, որ ԶՊՄԿ-ն ահռելի առաջընթաց է արձանագրել հատկապես վերջին տարիներին՝ բնապահպանական կառավարման ոլորտում։ Սկսած թեկուզ այն փաստից, որ Հայաստանում միակ ընկերությունն է, որը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, միջազգային լավագույն խորհրդատվական կազմակերպությունների մասնակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման զեկույց։ Կարելի էր առնվազն ծանոթանալ այդ զեկույցներին և տեղեկանալ այն բազմաշերտ բարեփոխումներին, այդ թվում՝ բնապահպանական և կառավարչական ոլորտներում, որոնք իրականացվել են այս տարիներին։

Ընկերության ընդլայնման և արդիականացման ծրագրի մասին նույնպես հրապարակային խոսվել է։ Հենց հիմա ընդլայնման բնապահպանական և սոցիալական ազդեցության բազմակողմ ուսումնասիրությունն իրականացնում է անգլիական ընկերություն, որը ոլորտի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է։ Արծվանիկի պոչամբարի ամբարտակի կայունության և կառավարման բարեփոխումների ծրագիրն արդեն մի քանի տարի իրականացվում է մեկ այլ հանրաճանաչ միջազգային մասնագիտական ընկերության մասնակցությամբ, որին նույնպես ներգրավել է ԶՊՄԿ ներկայիս ղեկավարությունը։

Սա զուտ՝ որպես տեղեկատվություն։ Այս և բազմաթիվ այլ տեղեկություններ հասանելի են առավել քան թափանցիկ աշխատող մեր ընկերության գործունեությանը իսկապես հետևող բոլորի համար։ ԶՊՄԿ-ն հայաստանյան ընկերություն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ վերջին տարիներին այն ԲՍԿ բարեփոխումների առումով առաջատար ընկերություններից է ոչ միայն Հայաստանում, այլև ոլորտային ընկերությունների շրջանում՝ տարածաշրջանում։

Հանքարդյունաբերությունը բազմաշերտ, բարդ և լուրջ ոլորտ է մակերեսային վերլուծությունների համար։ Ոլորտի ցանկացած ընկերության մասին խոսելիս, անկախ քաղաքական նպատակներից, լավ կլինի հենվել միայն ճշգրիտ տեղեկատվության վրա։ Ի դեպ, իմ համոզմամբ, Ամուլսարի շուրջ խնդիրները հենց նման անտեղյակ դատողությունների հետևանք էին»։

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան:

Երգչուհիները բոյկոտում են «Խազեր» մրցանակաբաշխությունը, ո՞րն է պատճառը․ մանրամասներԻրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է. FarsՄարտի 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին և 19-ին լույս չի լինելուԱրծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրիցԱնհայտ տղամարդը ավտոմեքենայով բախվել է սինագոգայի շենքին և հետո կրակ բացելԽոշոր ավտովթար․ «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում․ 4 վիրավորներից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից են դուրս բերելԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՍտամոքսի այրոցի ժամանակ ամենաօգտակար մթերքներըԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՎթարային ջրանջատումԵրևանում փողոցներ կանվանափոխվեն․ ո՞ւմ անունով կլինեն դրանքՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան«Ծովինար» ջրամբարում փրկարարները, ջրասուզակն ու քաղաքացիները շարունակում են երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքներըԻնձ համար կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը և ամբողջ աշխարհի ոչնչացումը․ ԹրամփՉինացի ֆերմերը բադի մեջ մոտ 10 գրամ ոսկի է գտելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելՀանցավորության աճի իրական պատճառների մասին. Աննա ՄկրտչյանԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ
Ամենադիտված