Ամերիկացի մարտիկը պահանջում է տիտղոսային մենամարտ տալ Ծառուկյանին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի UFC մարտիկ Բո Նիկալը հայտարարել է, որ Արման Ծառուկյանն արժանի է չեմպիոնական գոտու համար մենամարտի հնարավորության: Նիկալն այս մասին խոսել է այն բանից հետո, երբ հայ մարտիկը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Hype FC Brazil գրեփլինգի մրցաշարում վստահ հաղթանակ է տարել բրիտանացի Մուհամադ Մոկաևի նկատմամբ։
Ըստ Նիկալի՝ Ծառուկյանն ունի բավարար ֆինանսական կարողություն և օկտագոն է դուրս գալիս բացառապես սպորտի հանդեպ տածած մեծ սիրուց.
«Արմանը մշտապես ինչ-որ կողմնակի առաջադրանքներ է գտնում իր համար՝ գրեփլինգի մենամարտեր, ըմբշամարտի գոտեմարտեր: Նա անում է բացարձակապես ամեն ինչ սպորտի հանդեպ սիրուց ելնելով և միանշանակ արժանի է UFC-ի տիտղոսային մենամարտի հնարավորությանը: Ես մեծ հաճույքով կցանկանայի տեսնել նրա մենամարտը Թոփուրիա — Գեյջի զույգի հաղթողի դեմ»,- նշել է Նիկալը Pound4Pound-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջիի միջև թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտը նախատեսված է հունիսի 14-ին՝ Վաշինգտոնում։
Ինչ վերաբերում է բուն գրեփլինգի մենամարտին, ապա Ծառուկյանը Մոկաևին հաղթել է սաբմիշենով հենց առաջին ռաունդում (7:46 րոպեին)։ Ընդհանուր առմամբ, խառը մենամարտերի (MMA) կանոններով անցկացրած պրոֆեսիոնալ 26 մենամարտում Արման Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ