ԱԺ քառօրյան շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ
Ուշադրության կենտրոնումԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 86 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության են դրվել նախորդ օրը քննարկված հարցերը:
Ապրիլի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել էր «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ մինասյանը տեղեկացրել է, որ փաթեթը երկրորդ ընթերցման քննարկման փուլում համալրվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին » ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով: Առաջին ընթերցմամբ ներկայացնելով երկու նոր նախագծերը՝ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ նախագծերով առաջարկվում է տեսչական մարմնի ղեկավարի վարձատրությունը հավասարեցնել կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վարձատրության մեծությանը եւ սահմանել տեսչական մարմինների կառավարման առանձնահատկությունները: