Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գրիշա Թամրազյանը իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել․
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից։
Սակայն, մենք վճռական ենք մեր պայքարում, քանի որ սա տեսակի պայքար է։ Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ։ Հանուն մեր հավատքի, հանուն մեր ինքնության, հանուն արդարության, հանուն ազգային արժեքների վրա հիմնված պետություն ունենալու։
Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն ,և մենք,Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, բոլորով միասին, կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը։ Կա՛մք, պայքա՛ր, հաղթանա՛կ։ Ազատություն Սամվել Կարապետյանին։