Մենք արդեն հաղթել ենք կռիվը մեր համախմբվածությամբ, ու պետք է խաղաղություն պարտադրենք նաև հակառակորդին
BlogԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Սա հպարտություն է։ Հզորագույն էներգիա, որ տարածվում է, վարակում, մթնոլորտ է ձևավորում, հաղթանակի, համազգային սիրո, փոխվստահության, հայրենիքին նվիրվածության մթնոլորտ։ Նման զավակներ ունեցող ազգը անպարտելի է։
Շուրջբոլորը թևածող էներգետիկան զարգացման ու հզորության նախադրյալներ են։ Ցանկացած հաղթանակի պետք է հոգեպես պատրաստ լինել։ Սա մեր կռիվն է, որին մենք պատրաստ ենք։ Մենք արդեն հաղթել ենք կռիվը մեր համախմբվածությամբ, ու պետք է խաղաղություն պարտադրենք նաև հակառակորդին։
Սիրելի մայրեր և քույրեր շնորհավորում եմ ՁԵՐ տոնը: