«Ոսկե ծիրան»-ը աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից ընդգրկվել է 50 լավագույն փառատոնների շարքում
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կարևոր լուրերը նկատենք.
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից, ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAPF-ի կողմից։
FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որ համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
Շնորհավորում եմ բոլորիս։
Հետևեք մեզ՝ այստեղ