Իրանում 500 լրտես է ձերբակալվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ահմադ Ռեզա Ռադանը հայտարարել է «թշնամու» և «հակաիրանական լրատվամիջոցների» համար աշխատող «500 լրտեսների» ձերբակալության մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Ձերբակալվել են 500 լրտեսներ, որոնք տեղեկատվություն էին ուղարկում թշնամուն և հակաիրանական լրատվամիջոցներին», - ասել է Ռադանը։ Նա նշել է, որ ձերբակալվածներից 250-ը տեղեկատվություն են տրամադրել հարվածների համար, «կապեր են ունեցել խմբավորումների հետ և փորձել են խախտել հասարակական կարգը»։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։
Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։
Հետևեք մեզ՝ այստեղ