Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան
ՔաղաքականությունՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Զվարթնոց»
Դիմավորումը կատարվեց պաշտոնական այցի արարողակարգով. հնչեցին երկու երկրների օրհներգերը:
Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: