Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
Այս պահին բանտի ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն քննիչները, քննչական կոմիտեի փորձաքրեագետը և դատական բժիշկը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են Վաղարշապատի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։
Հետևեք մեզ՝ այստեղ