Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 15-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կընդունի Դևիսի գավաթի (տղամարդկանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու IV ենթախմբի հանդիպումները։ Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։
Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը կհրապարակենք ավելի ուշ։ Նախորդ անգամ Հայաստանում Դևիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։
Հետևեք մեզ՝ այստեղ