ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները Իրանում էկոլnգիական աղետ են ստեղծում. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի և Իսրայելի արշավը Իրանի դեմ վնասում է շրջակա միջավայրին և ստեղծում էկոլոգիական աղետ, որը սպառնում է ոչ միայն Իրանին, այլև հարակից երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսրայելի և ԱՄՆ-ի զինված ուժերի ագրեսիան Իրանի դեմ, նրանց հարվածները էներգետիկ օբյեկտներին հանգեցնում են շրջակա միջավայրի աղտոտման»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ ռմբակոծությունների հետևանքով Իրանում քանդված շենքերի տոննաներով թափոններն ու բեկորները տասնամյակներ շարունակ լուրջ էկոլոգիական մարտահրավեր կդառնան։
«Պայթյունների արդյունքների, նավթի այրման, ոչնչացված ռազմական տեխնիկայի, զինամթերքի, կենցաղային թափոնների, շինարարական աղբի, քիմիկատների, անվադողերի, քայքայվող բիոզանգվածի և կոյուղաջրերի շերտը կհանգեցնի ջերմոցային գազերի աննախադեպ արտանետման, հողի, ստորերկրյա ջրերի և մերձափնյա ծովային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը ոչ միայն Իրանում, ինչպես երևի կարծում են չարակամները, այլև ողջ տարածաշրջանում, իսկ հետո դա դուրս կգա տարածաշրջանի սահմաններից»,- ընդգծել է Զախարովան։
Հետևեք մեզ՝ այստեղ