Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի


Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ)

«Մեր առջևում Իշխանասարն է, պարզ երևում է, Թուրքերն էնտեղ դիրքավորվել են։ Ժողովուրդը քնում, արթնանում է՝ չգիտի՝ վաղը ի՞նչ կլինի։ Ալիևը ոչ Հայաստանի պատմություն գիտի, ոչ էլ Ադրբեջանի, իրա ապուպապերը հայկական հողից են սնվել, նույն քոչվոր թուրքերն են, որ եկել են մեր սարերում հաստատվել են, անասուն են պահել, հիմա ասում ենթե այստեղ են ապրել»։


Ահա այսպիսի անհանգստություններով է ամեն օր քնում ու արթնանում սահմանամերձ դարձած Սյունիքի բնակիչը։


«Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը երկօրյա այցով Սյունիքում էր՝ լսելու քաղաքացիների անհանգստությունն ու մտահոգությունները։


Սոցիալական խնդիրների կողքին՝  սյունեցիները անհանգստացած էին անվտանգային հարցերով, ցույց էին տալիս իրենց սարերը և ասում՝ ահա, այստեղ պատերազմից հետո հաստատվել ու ամրացել են ադրբեջանցիները։


Քաղաքացիներին հատակես անհանգստացնում էր այն, որ պայմանավորված՝ Իրանում տիրող պայթյունավտանգ իրավիճակով, կարող է օտարազգիների անվերահսկելի հոսք սկսել  դեպի Սյունիք, այդ թվում՝ ադրբեջանցիներ և թուրքեր․
«Գյուղի ներքևում՝ Որոտանի հատվածում էլ  թուրքեր ու ադրբեջանցիներ են եկել, նրանք գիշերը թե սարով կմտնեն, թե այլ ճանապարհով, չենք կարող ասել։ Հեռուստատեսությամբ տեսնում ենք, եկել հասել են՝ Ամասիա, Գյումրի, անգամ Երևանում են շրջում, ազատ խոսում, դե թող Փաշինյանն էլ գնա Բաքու, Սումգայիթ, ազատ խոսի, կարող է՞։ Փաշինյանն ուզում  է մեր ժողովրդին վախի մթնոլորտում պահի, բայց ո՞վ է ինքը, մեր ժողովուրդը կոտրվող չէ»  ,-ասում է քաղաքացին։


Սյունեցի կինն էլ մտահոգություն է հայտնում,  որ անվտանգային խնդրի պատճառով այսօր շատ հաճախ գյուղացիները վախենում են  կենդանիներին տանել արոտավայր, քանի որ սահմանն արդեն այնքան մոտ է, որ կենդանիները փախչում են ու մտնում  Ադրբեջանի տարածք․
«Անասուններին պետք է տանել արոտավայր, բայց այսօր դրա հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արոտավայրերի հասանելիությունը սահմանափակ է, և մարդիկ հաճախ դժվարանում են ապահովել անասունների խնամքը։ Այնուամենայնիվ, ներկայումս ընդհանուր լարվածություն կամ խուճապ չկա․ եթե նախկինում նման անհանգստություններ եղել են, հիմա դրանք զգալիորեն նվազել են։

Արտահոսքի կամ օտարերկրացիների ներկայության հետ կապված լուրջ խնդիրներ առայժմ չեն նկատվել։ Չնայած պատերազմից հետո շրջանառվում են խոսակցություններ, թե հնարավոր է տարածքում լինեն ադրբեջանցիներ կամ թուրքական ծագմամբ անձինք, բնակիչները նշում են, որ նման դեպքերի ակնհայտ դրսևորումներ չեն տեսել»,-ասում է բնակիչը։

Սյունիք այցի ընթացքում Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը հանդիպել է նաև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ահարոնի հետ՝ լսելու սյունեցիների անհանգստություններն ու լսելու հոգևորականի պատկերացումները՝ այս խնդիրների լուծման հետ կապված։

Արդեն Գորիսի հայտնի Զանգեր կոչվող հատվածում, որի դիմացի հատվածում ադրբեջանական ապօրինի ներխուժումից հետո հաստատված զինվորականներն են, Սուրենյանցը ներկայացրեց սյունեցիների փոխանցած մտահոգությունները։


Նրա խոսքով՝ գարնանային աշխատանքների մեկնարկին ընդառաջ պարզ է դառնում, որ շատ մարդիկ կրկին չեն կարողանալու զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Սահմանամերձ գյուղերում լուրջ մտահոգություն կա նաև դպրոցների փակման վտանգի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ այլևս չկարողանան կապվել իրենց հողի ու տան հետ և ստիպված լինեն լքել բնակավայրերը, լավագույն դեպքում նրանք կտեղափոխվեն Գորիս կամ Երևան, իսկ գուցե նաև արտերկիր։

«Մարդկանց համար այսպես կոչված «խաղաղությունը», որի մասին խոսվում է իշխանությունների կողմից, ավելի շատ անորոշություն է ստեղծում, քան կայունություն։ Գրեթե բոլոր զրուցակիցները ցույց են տալիս շրջակա սարերը և նշում, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական զորքերը։ Նույնիսկ այն պահին, երբ մենք զրուցում ենք, գտնվում ենք դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող պատմական վայրում, որը տարիներ առաջ մարդաշատ էր, իսկ հիմա՝ զգալիորեն դատարկված ու պասիվ։

Սոցիալական խնդիրների մի ամբողջ փաթեթ կա։ Խոսվող բարեփոխումները՝ առողջապահական և այլ ոլորտներում, ըստ մարդկանց, չեն հասել Գորիս կամ չեն իրականացվել այնպես, ինչպես ներկայացվում է։ Բացի այդ, քաղաքացիների շրջանում առկա է վախ՝ իրենց տեսակետը հրապարակային արտահայտելու հարցում։ Նրանք մտահոգվում են հնարավոր ճնշումներից՝ նշելով, որ եթե անգամ ավելի պաշտպանված խավերի ներկայացուցիչներ են ենթարկվում հետապնդման, ապա սովորական քաղաքացին առավել ևս կարող է վախենալ»,-ասում է Սուրենյանցը ։

Նրա փոխանցմամբ՝ մյուս կարևոր անհանգստությունը կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի հետ։ Մարդիկ մտահոգված են ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմայով, հատկապես այն պայմաններում, երբ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր և միջազգային հստակ երաշխիքներ։ Այս ամենը խորացնում է անվստահությունն ու թերահավատությունը՝ խաղաղության կայունության նկատմամբ

«Լարված իրավիճակ կա նաև Իրանի շուրջ զարգացումների պատճառով։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ հնարավոր փախստականների հոսքը կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկեր, և այդ իրավիճակից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ նույնիսկ էթնիկ առումով վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով։

Չնայած հույս ունեմ, որ թե’ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թե’ ՀՀ անվտանգության ծառայությունն ուշիուշով վերահսկում են իրավիճակը, բայց միեւնույնն է՝ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ բացակայում է ապահովության և բարեկեցության զգացումը, ինչի մասին հաճախ խոսվում է պաշտոնական մակարդակով» ,-ամփոփեց զրուցակիցը։
Մասնավոր զրույցներում սյունեցիները նաև մտահոգություն էին հայտնում նաև ԿԳՄՍ նախարարության որոշման հետ կապված, ըստ որի, օպտիմալացման անվան տակ Սյունիքում 50 դպրոց են նախատեսում փակել։

Ըստ սյունեցիների՝ սա կարող է հանգեցնել սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը, ինչն ավելի կթուլացնի անվտանգային համակարգը։

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով
Ամենադիտված