«Մեծ գործերը» մեծ զոհեր են պահանջում...
BlogՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Լավրովն ասում է. <<…երբ հակամարտությունը սրվել է, անհրաժեշտ է արագացնել փաստաթղթի ընդունման աշխատանքները>>:
Իհարկե պարզ է…Պետք է սրվեր Ալիևի ԱՄՆ կատարած այցից հետո, Լավրովի Բաքու կատարելիք պլանավորած այցից առաջ…Շատ են կարծես զուգադիպությունները…
Բոլորդ երևի սաստել եք, երբ տեսել եք փոքր երեխաները կռվում են: Եթե պետք է եղել մի երկու հատ էլ թեթև հասցրել ու առանձին դաստիարակել եք: Հիմա Հայաստանն ու Ադրբեջանն են այդ <<մեծերի՝ ձյաձաների>> դիմաց նույն կարգավիճակում…
Կսաստեն, կխրատեն, մի երկու հատ կապտակեն, եթե պետք լինի՝ երկուսին էլ, հետո կոնֆետ կտան, գլուխները կշոյեն…<<Երեխաներն>> էլ կուտեն կոնֆետը, կհիշեն լավ խոսքեերն ու դրանով կավարտվի…
Իսկ հարցի կարգավորումը ոչ մեկին էլ պետք չի՝ հատկապես Ռուսաստանին: Նրան պետք է Հարավային Կովկասը և այս իրավիճակում ավելի հեշտ է Հայաստանին և Ադրբեջանին մշտապես պահել կախվածության մեջ…
Ձեռի հետ նաև զենք-զինամթերք կվաճառեն, նավթային վարիվերումներից տուժած բյուջեն կլցնեն, երկուսի համար էլ լավամարդ կլինեն…Հետո ինչ, որ մարդիկ են զոհվում...<<Մեծ գործերը>> մեծ զոհեր են պահանջում...
Այնպես որ, եղունգ ունես գլուխդ քորի…