Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Մերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։

«Վերջին օրերին Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները վկայում են ոչ թե հերթական էսկալացիայի, այլ հակամարտության բնույթի աստիճանական, բայց էական վերափոխման մասին, որի հնարավոր հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանային անվտանգության շրջանակներից և առնչվում գլոբալ տնտեսական համակարգի կայունությանը։ Իրանի հարավում գտնվող «Հարավային Փարս» գազի հանքավայրի և համատասխան ենթակառուցվածքների նկատմամբ հարվածը և դրան հաջորդած պատասխան գործողությունները, ներառյալ Կատարի հեղուկ գազի արտադրության ամենամեծ ենթակառուցվածքի՝ «Ռաս Լաֆֆան»-ի  և Պարսից ծոցի մի շարք երկրների էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, վկայում են հակամարտության այնպիսի զարգացման մասին, որի շրջանակներում ռազմական գործողությունների թիրախային շրջանակը ընդլայնվում է դեպի էներգետիկ և լոգիստիկ նշանակության առանցքային օբյեկտներ։ Այս համատեքստում կարելի է արձանագրել, որ հակամարտությունը կարող է տեղափոխվել մի հարթություն, որտեղ էներգետիկ ենթակառուցվածքների խաթարումը դիտարկվում է որպես ռազմավարական ազդեցության գործիք, որը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն անմիջական հակառակորդների, այլև ավելի լայն տնտեսական միջավայրի վրա։

Այս զարգացումների առանցքային առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախադեպային մասշտաբով թիրախավորվել են այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են ոչ միայն առանձին երկրների, այլ ամբողջ միջազգային շուկայի էներգետիկ հավասարակշռությունը։ «Հարավային Փարս»-ը, որը համարվում է աշխարհի խոշորագույն գազային հանքավայրերից մեկը, Իրանի և Կատարի միջև բաժանված ռեսուրս է, որի ընդհանուր պաշարները գնահատվում են շուրջ 50 տրիլիոն խորանարդ մետր գազ և ավելի քան 50 միլիարդ բարել կոնդենսատ։ Այս հանքավայրի ցանկացած խափանում անմիջապես անդրադառնում է գլոբալ գազային շուկայի վրա։ Նույն կերպ, «Ռաս Լաֆֆան»-ը հանդիսանում է հեղուկացված բնական գազի աշխարհի ամենախոշոր հանգույցներից մեկը, որի միջոցով ապահովվում է համաշխարհային հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտավորապես 20 տոկոսը։ Այս համատեքստում կարելի է եզրակացնել, որ խոսքը այլևս ոչ թե տեղային ենթակառուցվածքների վնասման, այլ գլոբալ էներգետիկ ճարտարապետության առանցքային տարրերի նկատմամբ ուղղված հարվածների մասին է։

Իրանի արձագանքը, որը դուրս է գալիս անմիջական ռազմական պատասխանների տրամաբանությունից և տեղափոխվում է էներգետիկ համակարգերի լայնամասշտաբ թիրախավորման դաշտ, վկայում է ռազմավարական մտածողության էական փոփոխության մասին։ Եթե նախորդ փուլերում Թեհրանը հիմնականում կենտրոնանում էր հակառակորդի ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա, ապա այս փուլում նկատելի է անցում դեպի այնպիսի մոտեցում, որը կարելի է բնութագրել որպես «համակարգային զսպում»՝ հիմնված ոչ միայն անմիջական հակառակորդի, այլև նրա դաշնակիցների կենսական ենթակառուցվածքների խաթարման վրա։ ԱՄԷ-ում գտնվող «Հաբշան»-ի գազային հանգույցի, Սաուդյան Արաբիայի «Յանբու»-ի նավթավերամշակման գործարանի և Կարմիր ծովի ափամերձ արտահանման ենթակառուցվածքների վնասումը ցույց է տալիս, որ Իրանը փորձում է բարձրացնել հակամարտության գինը ոչ միայն Միացյալ Նահանգների և Իսրայելի, այլև միջազգային էներգետիկ համակարգի համար։ Այս օբյեկտների վերաբերյալ առկա գնահատականների համաձայն, խաթարված հոսքերը կարող են հասնել օրական շուրջ 3–4 միլիոն բարել նավթի համարժեքի, ինչը կազմում է համաշխարհային առաջարկի մոտավորապես 3–4 տոկոսը։ Թեև այս ցուցանիշները առաջին հայացքից կարող են չափավոր թվալ, էներգետիկ շուկաների կառուցվածքային զգայունությունը ենթադրում է, որ նույնիսկ 1–2 տոկոսանոց խափանումները կարող են առաջացնել գների անհամաչափ աճ և շուկաների անկայունության կտրուկ խորացում։

Այս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը, դատելով հրապարակային հայտարարություններից, բնութագրվում է երկակիությամբ։ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնք մի կողմից հերքում են Վաշինգտոնի անմիջական ներգրավվածությունը, իսկ մյուս կողմից պարունակում են կոշտ սպառնալիքներ Իրանի հասցեին, արտացոլում են ռազմավարական անորոշության տարրեր։ Նման մոտեցումը բնորոշ է այն իրավիճակներին, երբ մեծ տերությունը հայտնվում է դաշնակցի գործողությունների հետևանքով ձևավորված դինամիկայի մեջ և միաժամանակ փորձում է պահպանել ազդեցությունը՝ զերծ մնալով լայնամասշտաբ ռազմական ներգրավվածությունից։ Այսպիսի երկակի մեսիջները հաճախ ընկալվում են հակառակ կողմի կողմից որպես քաղաքական հստակության բացակայություն կամ թուլության ազդակ, ինչը կարող է նվազեցնել զսպման ազդեցությունը և խրախուսել էսկալացիայի շարունակությունը։

Միաժամանակ, տարածաշրջանային և միջազգային արձագանքները վկայում են, որ առկա է որոշակի դաշնակցային և քաղաքական ազդեցության վակուում։ ՆԱՏՕ-ի առանցքային եվրոպական անդամների կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու մերժումը ցույց է տալիս, որ Արևմտյան դաշինքի ներսում բացակայում է միասնական մոտեցում այս հակամարտության նկատմամբ։ Սա կարևոր ազդակ է, քանի որ այն սահմանափակում է Միացյալ Նահանգների ռազմավարական մանևրների շրջանակը և նվազեցնում կոլեկտիվ զսպման մեխանիզմների արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք հայտնվում են առաջնային թիրախների շարքում, կանգնած են բարդ ռազմավարական ընտրության առջև. նրանք մի կողմից կախված են ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներից, մյուս կողմից՝ կրում են այդ անվտանգության ճարտարապետության սահմանափակումների և թերությունների անմիջական հետևանքները։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաև Հորմուզի նեղուցի գործոնը։ Համաշխարհային նավթի օրական մատակարարումների մոտավորապես 20–30 տոկոսը և հեղուկացված բնական գազի զգալի մասը անցնում են այս նեղուցով։ Նավարկության ցանկացած խափանում այստեղ անմիջապես վերածվում է գլոբալ շոկի։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանափակ միջադեպերը Հորմուզում հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի՝ 10–20 տոկոսով մի քանի օրերի ընթացքում։ Եթե ներկայիս էսկալացիան շարունակվի և տարածվի դեպի ծովային ուղիներ, ապա հնարավոր է պատկերացնել սցենար, որտեղ նավթի գինը կանցնի 120–150 դոլարի շեմը մեկ բարելի համար, իսկ որոշ ծայրահեղ գնահատականներով՝ նույնիսկ կհասնի 200 դոլարի։ Սա արդեն ոչ միայն էներգետիկ, այլև համակարգային տնտեսական ճգնաժամի ազդակ կլինի։

Էներգետիկ շուկաների վրա ազդեցությունը չի սահմանափակվում միայն գների տատանումներով։ Հեղուկացված բնական գազի շուկան, որը վերջին տարիներին Եվրոպայի և Ասիայի համար ձեռք է բերել ռազմավարական նշանակություն, հատկապես խոցելի է նման զարգացումների նկատմամբ։ Կատարիմատակարարումների խաթարումը կարող է առաջացնել զգալի դեֆիցիտ, որը դժվար կլինի արագ լրացնել այլ արտադրողների կողմից, քանի որ հեղուկացված բնական գազի ենթակառուցվածքները պահանջում են երկարաժամկետ ներդրումներ և չեն կարող օպերատիվ կերպով ընդլայնվել։ Արդյունքում, Եվրոպայում գազի գները կարող են վերադառնալ էներգետիկ ճգնաժամիժամանակահատվածի մակարդակներին, իսկ Ասիայի խոշոր ներմուծողները, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան, ստիպված կլինեն մրցակցել սահմանափակ ռեսուրսների համար։

Այս ամենը բերում է այն եզրակացության, որ հակամարտությունը կարող է մտնել այն փուլ, որտեղ էներգետիկան դառնում է ոչ թե պարզապես գործոն, այլ առաջնային զենք։ Սա նոր երևույթ չէ պատմության մեջ, սակայն ներկայիս գլոբալացված տնտեսության պայմաններում դրա հետևանքները բազմապատիկ ավելի լայն են։ Եթե 1973 թվականի նավթային ճգնաժամը պայմանավորված էր քաղաքական որոշմամբ՝ մատակարարումների սահմանափակմամբ, ապա ներկայիս իրավիճակում խոսքը ֆիզիկական ենթակառուցվածքների ուղղակի ոչնչացման կամ խաթարման մասին է, ինչը շատ ավելի դժվար է վերահսկել և արագ վերականգնել։

Համաշխարհային տնտեսության վրա ազդեցությունը, նման զարգացման դեպքում, կլինի բազմաշերտ։ Առաջին հերթին, էներգակիրների գների աճը անմիջապես կհանգեցնի ինֆլյացիայի աճի՝ հատկապես զարգացած տնտեսություններում, որտեղ վերջին տարիներին արդեն նկատվում է գնաճային ճնշում։ Երկրորդ. մատակարարման շղթաների խաթարումը, որը կախված է ոչ միայն էներգակիրներց, այլ նաև ծովային փոխադրումների կայունությունից, կարող է առաջացնել արտադրության անկում և առևտրի կրճատում։ Երրորդ. ֆինանսական շուկաները, արձագանքելով անորոշությանը, կարող են մտնել բարձր տատանողականության փուլ, ինչը բացասաբար կանդրադառնա ներդրումների ծավալի և տնտեսական աճի վրա։ Այս բոլոր խնդիրների համադրությունը ձևավորում է գլոբալ տնտեսական անկման իրական ռիսկ, հատկապես եթե էսկալացիան երկարաձգվի։

Այս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի պատկեր, որտեղ հակամարտությունը դուրս է գալիս դասական ռազմական տրամաբանությունից և վերածվում է համակարգային ճգնաժամի։ Եթե այս ընթացքը շարունակվի, ապա ամենահավանական զարգացումը կլինի տարածաշրջանային պատերազմի և էներգետիկ շոկի համադրությունը։ Սա կնշանակիշարունակական հարվածներ ենթակառուցվածքների դեմ, ծովային ուղիների նկատմամբ սպառնալիքի աճ և տնտեսական ճնշման խորացում։ Այսպիսի սցենարը կարող է պահպանվել երկար ժամանակ՝ ստեղծելով մշտական անկայունություն և բարձր ռիսկեր։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ ներկայիս զարգացումները վկայում են միջազգային էներգետիկ և քաղաքական կարգի վերաձևավորման մասին։ Երբ էներգետիկ ենթակառուցվածքները դառնում են առաջնային թիրախ, իսկ գլոբալ շուկան՝ հակամարտության անմիջական մասնակից, հակամարտության հետևանքները այլևս չեն սահմանափակվում տարածաշրջանով։ Դրանք տարածվում են յուրաքանչյուր տնտեսության և յուրաքանչյուր պետության վրա, որը կախված է էներգետիկ մատակարարումներից։ Այս իմաստով, տեղի ունեցողը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական ճգնաժամ, այլ որպես համակարգային շրջադարձ, որի ազդեցությունը կարող է զգացվել տարիներ շարունակ»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ Մանուկյան
Ամենադիտված