Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ՝ «Սանտյագո Բեռնաբեուում», կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ (3-2):
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Վինիսիուսը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունը: Ընդամենը րոպեներ անց՝ 55-րդ րոպեին, Ֆեդերիկո Վալվերդեն առաջ մղեց «սերուցքայիններին»: Սակայն 66-րդ րոպեին Նաուել Մոլինան կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Խաղի վերջնական արդյունքը 72-րդ րոպեին ձևակերպեց Վինիսիուս Ժունիորը՝ դառնալով դուբլի հեղինակ Ալեքսանդր-Արնոլդի փոխանցումից հետո։
Մադրիդցիների հաղթական գոլից հետո խաղադաշտում կրքերը բորբոքվեցին։ 77-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո, Ֆեդերիկո Վալվերդեն կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց։ «Ռեալը» ստիպված էր հանդիպման վերջնամասն անցկացնել 10 ֆուտբոլիստով, բայց կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:
Այս հաղթանակից հետո սերուցքայինները վաստակած միավորների քանակը հասցրեցին 69-ի՝ շարունակելով 4 միավորով զիջել առաջատար «Բարսելոնային»: «Ատլետիկոն» 57 միավորով շարունակում է եզրափակել լավագույն քառյակը:
Հետևեք մեզ՝ այստեղ