Մաhացել է նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը, որը գլխավորել է կառավարությունը 1997-ից 2002 թվականներին, մահացել է 88 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Սոցիալիստ Ժոսպենը վարչապետ էր դը Գոլի հետևորդ, նախագահ Ժակ Շիրակի օրոք։ Այն ժամանակ նախագահն ու վարչապետը պատկանում էին հակադիր կուսակցությունների և աշխատում էին այսպես կոչված համակեցությանպայմաններում։ Ավելի ուշ Ժոսպենն ընդունել է, որ երկարաժամկետ հեռանկարում համակեցությունը չի կարող համարվել նախագահի և կառավարության աշխատանքի օպտիմալ համակարգ։
Ժոսպենը երկու անգամ անհաջող առաջադրվել է նախագահի պաշտոնում՝ 1995-ին, իսկ այնուհետև՝ 2002-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ