Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեխիայի Պրահա քաղաքում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝ ենթախմբային փուլը մեկնարկելով 5 հաղթանակով: Դարյա Մալիշևան շարունակել է հաղթական ընթացքը նաև օլիմպիական մրցակարգում, որտեղ հաղթահարելով երեք անընդմեջ մենամարտ՝ արժանացել է երրորդ հորիզոնականի:
Նշենք, որ Մալիշևան հանդես է եկել ճկասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննեսյանի ղեկավարությամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ