Եվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը կարող է որոշել միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ աղբյուրներից մեկը նշել է, որ թագավորության պատերազմի մեջ մտնելը միայն ժամանակի հարց է։
Հակամարտությունից առաջ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվում էին թույլատրել իրենց տարածքի և օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարվածների համար։ Սակայն աղբյուրները WSJ-ին հայտնել են, որ Էր-Ռիադը վերջերս թույլտվություն է տվել ԱՄՆ զինված ուժերին օգտագործելու երկրի արևմուտքում գտնվող «Արքա Ֆահդ» ավիաբազան։
Հետևեք մեզ՝ այստեղ