Ֆիլիպիններում վառելիքի պակասի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերն արտակարգ դրություն է սահմանել էներգետիկ ոլորտում՝ երկրում վառելիքի պակասի պատճառով: Այս մասին տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ էներգետիկ ճգնաժամը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո նավթի գների կտրուկ աճի հետ։
Նախագահն այդ իրավիճակն անվանել է անխուսափելի սպառնալիք երկրի էներգամատակարարման համար։
Ֆիլիպինների էներգետիկայի նախարարության գնահատականով՝ վառելիքի պաշարները երկրում կբավականացնեն մոտ 45 օր։ Կառավարությունն աշխատում է այլ երկրներից 1 մլն բարել նավթ գնելու ուղղությամբ՝ պահուստային պաշար ստեղծելու համար։
Հաղորդվում է նաև, որ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերն ասել է, որ իշխանությունները պատրաստ են դիտարկել Ռուսաստանից վառելիք գնելու հնարավորությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ