Արտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանա
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական ֆուտբոլի 9-րդ դիվիզիոնում զավեշտալի և արտառոց միջադեպ է գրանցվել։ Տարածաշրջանային առաջնության «Գալյանյանո» — «Ունիոն Մուլացանո» հանդիպման ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Մատեո Չիչերին, որը որակազրկված էր և իրավունք չուներ ներկա գտնվելու խաղին, գտել է արգելքը շրջանցելու աներևակայելի տարբերակ, գրում է armsport.am-ը:
Իտալացի մասնագետը հագել է քահանայի հագուստ և հոգևորականի տեսքով կարողացել է շրջանցել անվտանգության աշխատակիցներին ու մուտք գործել մարզադաշտ։
Սակայն մարզչի խորամանկությունը երկար չի տևել, և նրա ինքնությունը շուտով բացահայտվել է։ Այժմ կեղծ «քահանան» հայտնվել է կարգապահական կոմիտեի ուշադրության կենտրոնում և կենթարկվի լրացուցիչ խիստ պատժամիջոցների։
Ընդ որում, նրան տույժ է սպառնում ոչ միայն մարզադաշտ ապօրինի մուտք գործելու, այլև հանդիպման ընթացքում մրցակցի նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ