«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես ու Մանոն սարսափելի վեճեր ենք ունեցել և մինչև հիմա էլ ունենք: Իրարից նեղանալ էլ ունենք, անհանդուրժողականության մթնոլորտ էլ կա մեր ընտանքիում, ամեն ինչ կա: Բայց մենք որդեգրել ենք մի սկզբունք, որ ինչ վեճ էլ որ լինի, մենք պետք է նստենք ու խոսենք, իրարից նեղացած չպառկենք քնելու: Դա մեզ համար արդեն դարձել է սովորական: Մենք եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել: Բայց և՛ Մանոն, և՛ ես այնքան խիզախ գտնվեցինք, որ մեր «ես»-ից առավել գնահատեցինք «մենք»-ը:
Ու հետո որոշում կայացրեցինք մինչև հարցին լուծում չտալը, չպիտի պառկենք քնելու, պետք է փորձենք հասկանալ միասին: Ու դա տվեց իր արդյունքը: Կարևորը քո «ես»-ը խոնարհես դիմացինի «ես»-ին լսելու համար ու չփորձես էգոիստաբար գնալ քո ճանապարհով»,- «Rendez Vous» հաղորդման շրջանակներում պատմել է դերասան Սարգիս Գրիգորյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ