Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան


Meydan TV-ն արդեն հավաքել է ադրբեջանցի մահացած 81 զինծառայողների տվյալներ

Ուշադրության կենտրոնում

Չնայած Ադրբեջանի պաշտոնական շրջանակները շարունակում են գաղտնի պահել ապրիլի 1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ագրեսիայի հետեւանքով սպանված սեփական զինծառայողների ամբողջական ստույգ թիվը, սակայն, ադրբեջանական աղբյուրները սեփական հետազոտության արդյունքում հայտնում են պաշտոնապես հայտարարված թիվը մոտ երեք անգամ գերազանցող տվյալներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 31 զինծառայողի կորստի մասին (Mod.gov.az - ապրիլի 2-ին ' 12, ապրիլի 3-ին' 3, ապրիլի 4-ին եւ 5-ին' 16)' հանրությանը չներկայացնելով այդ անձանց ցուցակը, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ նշել է, որ եթե զոհերի մասին իր հայտնած թվերից տարբերվող թվեր հայտնողներ լինեն, ապա «դա նրանց անձնական գործն է»:

Այդուհանդերձ, ադրբեջանական ինտերնետային Meydan TV լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը' նշելով բոլոր սպանվածների անունները եւ նրանց հողին հանձնվելու վայրերը:

Ըստ Meydan TV-ի հրապարակման' Ադրբեջանի զինված ուժերի ապրիլի 1-7-ն ընդհանուր կորուստը կազմել է 81 զինծառայող, 6 անհայտ կորած զինծառայող, 6 քաղաքացիական անձ:

Մեկ հետաքրքիր պահ եւս. Ադրբեջանի առաջին տիկին, «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւան ապրիլի 7-ին Բաքվի «Հեյդար» մզկիթում ապրիլի 1-5-ը սպանված զինծառայողների հիշատակին հոգեհաց է կազմակերպել: Արարողությանը հրավիրվել են սպանված զինծառայողների մայրերը: Դատելով այդ արարողությունից Ադրբեջանի պաշտոնական azertag.az լրատվական կայքի հրապարակած լուսանկարներում արարողությանը մասնակցած զոհված ադրբեջացի զինծառայողների մայրերի թվից, պարզ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային հայկական կողմի հակահարվածների արդյունքում ադրբեջանական կողմի կորուստն անցնում է մի քանի հարյուրը:

ԼՂՀ ՊԲ տվյալներով' ապրիլի 1-5-ը ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան
Ամենադիտված