ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 26-ի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ․ Հնարավոր են ֆինանսական լուրջ կորուստներ։ Ավելի ուշ ձեզ կհաջողվի վերադարձնել փողի մի մասը, բայց դա ջանքեր կպահանջի։ Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն աշխատավայրի փոփոխության մասին և կսկսեն ակտիվ փնտրտուքները, որոնք շուտով կպսակվեն հաջողությամբ։


Օրվա զգացմունքային ֆոնն այնքան էլ հաջող չէ, դուք քմահաճ եք և նյարդային, ձեզ հետ գործ ունենալն այսօր այնքան էլ հեշտ չէ։ Բայց այն մարդը, ով ձեզ իսկապես սիրում է, շատ համբերատար կլինի և կանի ամեն հնարավորը՝ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար։

Ցուլ.  Բավական է մի մանրուք, որ ձեր տրամադրությունը վերջնականապես փչանա, իսկ եթե էական ոչինչ տեղի չունենա, դուք առանց առիթի էլ կվհատվեք։ Ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այնքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց նկատմամբ ձեր իրական վերաբերմունքը։ Անընդհատ կարևոր իրեր եք կորցնում, ինչը նյարդայնացնում է։ Ղեկավարների համար դժվար է ենթակաների հետ ընդհանուր լեզու գտնելը։

Այսօր կարևոր որոշումներ մի ընդունեք, հատկապես անձնական կյանքի հետ կապված, մեծ է սխալվելու հավանականությունը։ Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք շատ ժամանակ կխլեն, բայց օգուտ չեն բերի։

Երկվորյակներ. Չարժե անցյալի մասին շատ մտածել, ինչքան երկար մտածեք, այնքան կվատանա ձեր տրամադրությունը։ Լավ կլինի օրը նվիրել հաճելի զբաղմունքներին, մարզադահլիճ կամ պարասրահ այցելությանը։ Կմեծանա գեղանկարչության, երաժշտության և գրականության նկատմամբ հետաքրքրությունը։

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է ընկերների հետ շփման համար։ Նրանց շնորհիվ  դուք կկարողանաք նոր ծանոթություններ հաստատել։ Չի բացառվում նոր և բուռն սիրավեպի սկիզբը։

Խեցգետին. Այսօր փորձարարությունների մի դիմեք, և մի թողեք ամեն ինչ՝ ինչ-որ նորահայտ գաղափարի համար։ Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հետո նոր անցնել մյուսներին, հակառակ դեպքում ձեր առօրյայում խառնաշփոթ կտիրի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոշ դեպքերում բանը կհասնի լուրջ վեճերի։

Նշանի շատ ներկայացուցիչներին սպասվում են անձնական բնույթի հիասթափություններ։ Ռոմանտիկ հարաբերությունները չեն դասավորվի այնպես, ինչպես կուզեիք։ Սիրած մարդու նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխվել է, դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում նրա թերությունների, քան առավելությունների վրա։

Առյուծ. Օրը սկիզբ կդնի ոմն ազդեցիկ մարդու հետ ձեր երկար պայքարին։ Նա այնքան էլ ուժեղ չէ, բայց նենգ է, իսկ հակամարտությունից խուսափել չի լինի։ Այդ պատճառով հավաքեք ձեր ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցներ։ Մանր, բայց շատ տհաճ սխալների պատճառով գործերի ընթացքը կդանդաղանա։ Չի բացառվում, որ լրացուցիչ ծախսերի կարիք կլինի՝ ակտուալ խնդիրները լուծելու համար։

Ռիսկի մի գնացեք, ինչքան էլ որ մեծ լինի գայթակղությունը։ Օրը հատուկ վերաբերմունք կպահանջի սիրելիի և նրա զգացմունքների նկատմամբ։ Էգոիզմի դրսևորումը լուրջ խնդիրների պատճառ կդառնա։

 

Կույս.  Դուք շատ բռնկուն եք, որոշումները հապշտապ եք ընդունում, սովորականից ավելի հաճախ եք սխալներ թույլ տալիս, ինչն էլ խանգարում է գործընկերների հետ ունեցած հարաբերություններին։ Համախոհները փորձում են ներգրավել ձեզ իրենց խնդիրների լուծման մեջ, ինչը դարձյալ նյարդայնացնում է ձեզ։ Օրը համար է ինքնուրույն աշխատանքի և այն հարցերի պատասխանների հանգիստ փնտրտուքի համար, որոնք կարևոր են ձեզ համար։

Անշարժ գույքի հետ կապված գործարքների կնքումը ցանկալի չէ։ Մեծ ծախսեր պահանջող գնումները ցանկալի է հետաձգել։

Կշեռք. Այսօր շատ բաների կարելի է հասնել։ Դուք մեծ էնտուզիազմով եք հանձն առնում ամենահամարձակ գաղափարների իրագործումը և հանդիպում եք մարդկանց, ովքեր կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ուզածին հասնելու հարցում անսպասելի ուղիներ են գտնում՝ զարմացնելով շրջապատին։

Բարենպաստ օր է նոր ռոմանտիկ հարաբերությունների համար, այդ թվում այն մարդու հետ, ում հետ նախկինում կապված եք եղել գործնական հետաքրքրություններով։ Այսօր առաջացած զգացմունքներն օրեցօր ավելի կամրանան, և չի բացառվում, որ դուք շուտով որոշեք ամուսնանալ։

Կարիճ.  Դուք փորձում եք լեզու գտնել շրջապատի հետ, բայց ապարդյուն։ Ձեր հումորները ծիծաղելի չեն, իսկ դիտողություններն էլ անտեղի են։ Սառնությունը, որով ձեզ ամենուր դիմավորում են, չի ամրացնում ձեր ինքնավստահությունը։ Բայց դուք պետք է կենտրոնանաք և ամբողջովին նվիրվեք այն գործին, որ ձեզ համար կարևոր է։ Միայն այդպես հաջողության կհասնեք, ընդ որում՝ նշանակալի։

 

Հնարավոր է անցանկալի նորություններ լսեք, չի բացառվում, որ դրանցից մեկը ձեզ ստիպի ճանապարհ ընկնել։ Սիրած մարդու հետ վեճի բռնվելու հավանականություն կա։ Եթե դուք հրաժարվեք գնալ զիջումների, ապա հետո կփոշմանեք։

Աղեղնավոր.  Դուք մեկ մի գործ եք ձեռնարկում, մեկ էլ անցնում եք ուրիշի՝ այդպիսով կորցնելով կենտրոնացումն ու ճիշտ ճանապարհը։ Հենց դրա պատճառով էլ կարող են ի հայտ գալ տհաճ իրավիճակներ, վեճեր և կոնֆլիկտներ։ Բացի այդ՝ դուք շատ սուր եք ընդունում քննադատությունը, նեղանում եք կառուցողական դիտողությունների համար։

Ցանկալի չէ ընտանեկան բյուջեի և սեփականության հետ կապված հարցեր քննարկելը։ Երեկոն հարմար է ընկերների հետ շփման համար, նրանց կենսուրախությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը։

Այծեղջյուր.  Օրը ձեր սրտով կլինի, եթե փոքրիկ դժվարությունները սրտին մոտ չընդունեք։ Ձեր խնդիրն այսօր սկսած գործերը կիսատ չթողնելն է, դրանց տակից դուրս գալ կարող եք միան դուք։ Հնարավոր է նյութական օգնություն մտերիմներից և հին ծանոթներից։ Մեծ է հաջող գործարքների հավանականությունը։

Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար։ Դուք լավ տպավորություն եք թողնում նրանց վրա, ովքեր ձեզ տեսնում են առաջին անգամ, ցուցադրում եք ձեր բնավորության լավագույն կողմերը։ Չի բացառվում նոր հրապուրանք, որը, սակայն, երկար չի տևի։

Ջրհոս. Մինչ շրջապատի մարդիկ զբաղված են դատարկ բաներով, դուք զսպում եք ձեր զգացմունքները, դրա համար էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել և կարևոր խնդիրներ լուծել։ Կարգավորվում են ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները, կարիերայի աստիճաններով բարձրանալու և մասնագիտական դիրքերն ամրապնդելու հավանականություն կա։

Խուսափեք անիմաստ կապերից և նվազագույնի հասցրեք այն մարդկանց հետ շփումը, ովքեր ձեզ հաճելի չեն։ Այսօր դուք սովորականից շատ էներգիա եք ծախսում և հանգստի կարիք ունեք։

Ձկներ. Այսօր ստացած ինֆորմացիան օգտակար կլինի։ Կարելի է զբաղվել բարդ գործերով, ինչքան էլ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի լուծումներ գտնել և ավարտին հասցնել սկսած գործերը։ Դուք արագ լուծում եք մասնագիտական և ֆինանսական խնդիրները, ստանում եք արժեքավոր գործնական առաջարկներ։

Բարձր է ստեղծագործական ներուժը, կարելի է նոր գործ սկսել կամ կյանքում փոփոխություններ մտցնել։ Արժե նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված