Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիս
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կերկարաձգվի մինչև 2026 թ. հունիս ամիս։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշմամբ շահառու հանդիսացող 20 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար կազմում է 18 մլն դրամ: Անհրաժեշտ այս միջոցները կներգրավվեն 2026 թ. պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Սոցիալական այս աջակցությունը գործում է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10–ի որոշմամբ և յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է ամսական 300.000 դրամի չափով աջակցություն։
Կառավարությունից հիշեցնում են` այս աջակցությունը շարունակվում է ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Հետևեք մեզ՝ այստեղ