ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. Ուիթքոֆ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդ երկիրը Պակիստանն է։ Այս մասին ԱՄՆ նախարարների կաբինետի նիստի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նա, մասնավորապես, նշել է. «Կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ ԱՄՆ-ի և Իրանի երկխոսությունը զգայուն հարց է։ Այդ տեղեկատվությունը տարածվել է Պակիստանի կառավարության միջոցով, որը հանգեցրել է վճռական և կառուցողական հաղորդագրությունների և բանակցությունների փոխանակման, որի մասին Դուք քիչ առաջ հայտնեցիք մամուլին։ Խոսքը նուրբ դիվանագիտական հարցերի մասին է, և Դուք մեզ հանձնարարել եք կոնկրետ պայմանների պարագայում պահպանել գաղտնիություն»:
Ուիթքոֆը նաև ասել է. «Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար»:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի կողմից Թեհրանին առաջարկված պլանն օգուտներ կբերի ինչպես Թեհրանին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին։ Միևնույն ժամանակ Ուիթքոֆը հավելել է, որ Թեհրանն արժանի այլընտրանք չունի իրենց առաջարկներին։
Հետևեք մեզ՝ այստեղ